Ես Գոռ Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ 2003թ. նոյեմբերի 26-ին, ավարտել եմ 116 հիմնական դպրոցը: Ընդունվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ընտրել եմ «Հաշվողական տեխնիկայի միջոցներ և համացանցի տեխնիկական սպասարկում» մասնագիտությունը: Շատ եմ սիրում ֆիլմ դիտել, սիրած ֆիլմի ժանրս սարսափ կոմեդիա, ֆանտաստիկան է: Սիրում եմ սպորտով զբաղվել, երեք տարի հաճախել եմ ձյուդոյի:
Ինձ շատ ջերմ ընդունեցին այս քոլեջում, ես ձեռք բերեցի նոր ընկերներ, բոլոր դասավանդող ուսուցիչները շատ լավն են և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի: Ես շատ նպատակներ ունեմ, ուզում եմ հասնել իմ նպատակների հետևից և դառնալ Հաշվողական տեխնիկայի միջոցների և համացանցի տեխնիկական սպասարկող: