Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։
Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը մենք չկարողացանք անցնել։
Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ ես հիշում եմ քեզ հետ անցկացրած պահերը։
Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և սավառնում երկնքում։
Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով հիանում էր այգեպանը։
Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև ես նրան վստահում եմ։
Բայց այժմ, երբ ես սկսեցի անտեսել , նա ինքն է փնտրում ինձ։
Մի րոպե կարծեցի, թե սավառնում էի, և զարմանում էի, որ չէի ընկնում։
Լճակը, որը ուներ լազուր գույն, իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։
Լեռները, որոնք խորդուբորդ էին , սուզվել էին կապույտ լռության մեջ։
Եթե նա հայրենի քաղաքում մնար, ուր իրեն սիրում էին բոլորը , ապա ճանաչված մարդ կդառնար։