Եղիշե Չարենցի և Արմենուհի Տիգրանյանի սիրո պատմությունը

Նրա ընկերակցությունն ու մտերմությունն էին փնտրում և շատ մարդկային, շատ մաքուր ու շատ խելահեղ նրան սիրում էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը: Թերևս այս չորս տղամարդկանցից յուրաքանչյուրի սերն ու նվիրումը արդեն իսկ կնոջ անհատականության գերագույն գնահատական ու վկայություն է: Այնինչ նրա մասին պաշտոնական քննադատությունը հակիրճ նշում է, որ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանը, գրական ծածկանունը Մենուհի (1888-1962), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն էր, քննադատ, հրապարակախոս Վարդգես Ահարոնյանի կինը:

Նա ծնվել ու մեծացել էր երաժշտական-բանաստեղծական միջավայրում ու կարծես ճակատագրով դատապարտված էր բանաստեղծ լինելու և բանաստեղծություն դառնալու… ու նրա մասին գրում են Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը իրենց երիտասարդ տարիքում: …

Պատմությունից հաjտնի է երիտասարդ Չարենցի մոլեգին, տառապալից սերը Ահարոնյանի կնոջ` Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, փոխադարձ սիրո բարդ հետևանքներով …

Նրանց սիրո պատմությունն է դրդել, որ Ն. Աղբալյանի բանախոսությանը բացահայտորեն ընդդիմախոսի Վ. Ահարոնյանը, այն էլ շեշտված հավակնոտությամբ: Հանդես գալով Աղբալյանի դեմ, Ահարոնյանը Չարենցին համարում էր միջակ շնորհքի բանաստեղծ և ամենևին էլ ոչ նոր ու նորարար, այլ Գ. Քալաշյանի, Արմ. Տիգրանյանի, Անուրջի, Գ. Շահինյանի հետ միասին ետտերյանական բանաստեղծության օղակներից մեկը:

Այդ ժամանակներից սկսած, թաքցնելով իր անձնական` մարդկայնորեն հասկանալի ու ծանր դրաման, Ահարոնյանը բազմիցս ծածկանունով կամ բացահայտ հանդես է եկել Չարենցի դեմ: Որոշակի շփոթություններով ու վրիպումներով շաղախված առաջին մեղադրանքներից մեկով` Չարենցը համարվում է ոչ հայրենասեր, մյուսով` անաղուհաց, ովսովետական կարգերը հաստատվելուց հետո «մաուզերն առած» որոնել է դաշնակցական Աղբալյանին` կախելու համար «բուլվարի ծառերից» …

Մեզ հայտնի է Սրմենուհի Տիգրանյանին ձոնված Չարենցի բանաստեղծությունները, նվիրված, 1920 թ. սկզբի բանաստեղծությունները ձոնված են Արմենուհի Տիգրայնանին, մեջ բերենք նրանցից մեկը`

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:

Սակայն, քչերին է հայտնի Արմենուհի Տիգրանյանի` Չարենցին ձոնված բանաստեղծությունները.

Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…

Եղիշե Չարենցին` Մենուհուց

Արդեն 1920 թվականի դեկտեմբերին, Արփիկի հանդեպ Չարենցի սերը սկսել է ծլարձակել, թեպետ նա դեռևս չէր հասցրել հաղթահարել իր սերն ու դառնությունը Արմենուհու հանդեպ: 1921 թ. Նոր տարին Արփենիկն ու Չարենցի դիմավորել են միասին: Ն. Հովհաննիսյանի մտաբերումներում անընդհատ հոլովվում են ձյունոտ օրեր, հունվար: Այդ օրերին նրանք փողոցում պատահաբար հանդիպել են: Այս մասին Արմենուհի Տիգրանյանը գրառել է իր օրագրում. «Օրագրիս թերթիկներից. Երբ հոգիները խոսում են» բանաստեղծական վերապրումը հիմնավորապես հաստատում է նույնը. «Ձյուն էր: Ձմեռ: Երևանի հունվարն էր: Քայլում էի մենա՜կ, երազկոտ ու լռին: Բեռ կար հոգուս վրա, անհուն կարոտի մի բեռ:

… Հանկարծ դեմս ելար: Ինչպե՜ս տառապել էի և ապրել քո հոգեվարքը …

Հասակդ ավելի բարձր թվաց, ճակատդ ավելի բաց, և վեհագույն տառապանքից խորացած աչքերդ ավելի գեղեցիկ և իմաստուն: Իսկ այն մորթե գլխա՜րկը … Որքա՜ն կատարյալ էր դարձնում քո կեցվածքը:

Օ՜, որքան հպարտ էիր ու երջանիկ այդ պահուն. գլուխդ միշտ վեր էիր բռնել հայրենիքիդ դահիճների առջև:

Հպարտ էի և ես: Զգացի, թե կյանքում պահեր կան, անփոխարինելի պահեր, երբ մարդ կարող է ըմբռնել ուրիշին իրենից ավելի երջանիկ լինել ուրիշի համար:
Լավ էր այդպես: Հոգիս աղոթքներ էր մրմնջում և կյանքդ օրհներգում: Ուզեցի, որ հանդիպումս կարճ լիներ:

Փոքրիկ, քնքո՜ւշ և տառապած մեկ էակ արդեն քայլում էր կողքիցդ: Արժանի էր քեզ: Երջանիկ էի և նրա համար:

Մենք բաժանվեցինք: Ձյունի պես ճերմակ և մաքուր մի զգացում ողողել էր հոգիս, երբ քայլում էի նորեն մենակ, նորեն կարոտներիս հետ: Բայց տխրեցի մի պահ: Ինչո՞ւ նրա համար էլ այդպես հպարտ ու երջանի չեմ …

Երանի՜ նրանց, որոնք աղոթելու անկյուններ ունեն իրենց հոգիների խորքում»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s