Չարենց-նամե (հուշագրություն)

Չարենց-նամե»Գուրգեն Մահարու հուշագրությունը, որտեղ ամփոփված են հեղինակի հուշերը Եղիշե Չարենցի մասին։ Տպագրվել է 1957 թվականին «Սովետական գրականություն» թերթում։

Չարենց-նամե
Ժանրհուշագրություն
ՀեղինակԳուրգեն Մահարի
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիքաղվածքՉարենց-նամե

Գուրգեն Մահարին Չարենցի հետ ծանոթացել է 16 տարեկանում, երբ դեռ գտնվում էր որբանոցում։ Հետագայում Մահարին դարձավ Չարենցի ու Բակունցի գաղափարակիցը, նրանց կրտսեր ընկերը։ Մահարին հաճախ է անդրադարձել Չարենցին իր տարբեր ստեղծագործություններում. 1932 թվականին Մահարու «Մրգահաս» ժողովածուն լույս է տեսել «Ձոն՝ Եղիշե Չարենցին» ներածութեամբ։ Սակայն Մահարին իր ավագ ժամանակակցին առավել հաճախ անդրադարձել է հուշագրության ու գրական հրապարակախոսության ժանրերում։

«Չարենց-նամե» հուշագրությունը բաղկացած է Չարենցի կյանքը պատկերող առանձին պատառիկներից։ Չարենցը պատկերված է ամենատարբեր իրադրություններում, սակայն առանց մանր, քաղքենի հետաքրքրության։ Ամենաերկրորդական իրադրություններում անգամ հուշագիրը տեսել է մնայունն ու նշանակալիցը. «Չարենց-նամեն» երևույթ էր ինքնատիպությամբ, վավերականությամբ, քնարականությամբ, ընթերցողին փոխանցվող ափսոսանքի ու ցավի զգացումով[1]։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s