ՊԱՏՄԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱՐՔ․ ՀԵՌԱՎԱՐ-ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

<<ՊԱՏՄԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱՐՔ>>

<<Պատմական ֆիլմերի շարք>> նախագծի նպատակն է  հեռավար-առցանց ուսումնական գործունեության միջոցով կազմակերպել <<պատմություն>> առարկայի ոչ դասարանային ուսուցումը։ Կապված ՀՀ-ում արտակարգ դրության հետ, առնվազն մեկ ամիս դադարեցվել է ուսումնական բոլոր հաստատությունների գործունեությունը։ Ըստ այդմ, սովորողների և ուսուցիչների շրջանում կարիք է առաջացել առցանց կազմակերպել ուսումնական գործունեությունը։ Սույն նախագծի նպատակն է պատմական (փաստավավերագրական, գեղարվեստական) ֆիլմերի միջոցով, լրացնել ուսումնական գործունեության դադարեցման պատճառով առաջացած դասաժամերի լրացուցիր կազմակերպումը։
Սովորողը այս նախագծում կգտնի ֆիլմերի շարք, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կլինի կարճ ինֆորմացիա՝ ֆիլմի բովանդակության մասին։ Յուրաքանչյուր սովորող ֆիլմը դիտելուց հետո, հետադարձ կապով՝ (s.tamazyan@mskh.am) կկիսվի ֆիլմից ձեռք բերած իր տպավորությունների և նոր գիտելիքների մասին (որը կգնագատվի, որպես սովորողի ուսումնական գործունեություն)։ Ֆիլմերի քանակը ընտրված է այնքան, որ սովորողին կբավականեցնի օրական մեկ (կարճ լինելու դեպքում՝ երկու) ֆիլմի դիտումը, որը չի առաջացնի սովորողների մոտ լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Ֆիլմերի հերթականությունը աշխատել ենք դասավորել ըստ պատմական ժամանակաշրջանների հաջորդականությամբ՝ հնից դեպի նոր ժամանակներ։ Ֆիլմերը ընտրված են <<Հայոց պատմության>> համատեքստում, սակայն ներկայացված են նաև ֆիլմեր ՝ համաշխարհային պատմության կարևորագույն շրջանների մասին, որոնք կօգնեն սովորողին Հայոց պատմությունը դիտարկել նաև Համաշխարհային պատմության համատեքստից։  Բարի դիտում․․․․
00theking-1-superJumbo-v2

Պատմական ֆիլմերի շարք

  1. <<Արարատ-ՈՒրարտու թագավորությունը>>
    «ԱՐԱՐԱՏ-ՈՒՐԱՐՏՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ» գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմը ներկայացնում է Հին Աշխարհի և Հայոց հնագույն պատմության ամենանշանավոր թագավորություններից մեկի (Ք.ա. IX — VII դդ.) պատմությունը, մշակույթը, պետական կառուցվածքը, բանակը, տնտեսությունը, արհեստներն ու ներքին կյանքի բազմաթիվ այլ կողմեր: ֆիլմը բաղկացած է երկու մասինց։ Ֆիլմի Առաջին մասի հղումը։ Երկրորդ մասի հղումը։
    maxresdefault (1)
  2. <<АССИРИЙЦЫ. МАСТЕРА ВОЙНЫ>><<ВРЕМЕНА И ВОИНЫ>> ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ՝ <<АССИРИЙЦЫ. МАСТЕРА ВОЙНЫ>> ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ, ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՍՈՐԵՍՏԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՁԳՎՈՒՄ ԷՐ՝ ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻՑ, ՄԻՆՉԵՒ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ։ ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՈՒՆԵԻՆ ԻՐԵՆՑ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԲԱՆԱԿԸ ԵՒ ՆԱԵՒ ՀԱՅՏՆԻ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՐՄԱՆ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՄԲ։ ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՒ ԿԱՊՎԱԾ Է ՈՒՐԱՐՏՈՒԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՔԱՆԻ ՈՐ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՅՍ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԷԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ։ ՖՀՂՈՒՄԸ
    assyr01
  3. <<Հռոմից ավելի հին մայրաքաղաքը>>, ռեժիսոր Արտակ Ավդալյանի` 2014 թվականին նկարահանած փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի հեղինակը Արտակ Մովսիսյանն է:  Ֆիլմը պատմում է Երևան քաղաքի մասին: Պատմությունը սկսվում է վերջինիս հնագույն ժամանակներից, նրա հիմնադրումից և հասնում մինչև 21-րդ դար: Ֆիլմի նկարահանումները իրականացվել են հիմնականում Երևանում: Սակայն բացի Երևանը՝ նկարահանումներ են կատարվել նաև Արևմտյան Հայաստանում, մի շարք երկրներում, ի թիվս՝ Իրանի և Կանադայի, ինչպես նաև Մոսկվայում, Հռոմում և Լոնդոնում:
    <<Հռոմից ավելի հին մայրաքաղաքը>> ֆիլմի հղումըOlder_than_rome-1
  4. <<АЛЕКСАНДР МАКЕДОНСКИЙ>><<АЛЕКСАНДР МАКЕДОНСКИЙ>>  (ՌՈՒՍԵՐԵՆ)  ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՄՔԵՐԻՑ ՄԵԿԻ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ԿՅԱՆՔԸ, ՆՐԱ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԵՒ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԷՐ, ՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՏԱՐԱԾՎԵՑ <<ՀԵԼԼԵՆԻԶՄԸ>>, ՈՐԸ 6 ԴԱՐ ՏԵՒԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԵՒ ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՑԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՎԵՐԵԼՔ։ ՖՀՂՈՒՄԸ
    hqdefault (1)
  5. <<Տիգրան Մեծ>>։
    Փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված Հայոց մեծագույն տիրակալներից մեկի, աշխարհահռչակ պատմական դեմք՝ Տիգրան Մեծի կյանքին և գործունեությանը։ Նրա ծավալած պատմական գործի մասին՝ ֆիլմում կա  հետագրքիր մանրամասներ, որոնք հնարավոր չէ գտնել դասագրքերում։ Ֆիլմի հղումը
    maxresdefault (2)
  6. <<Արտավազդ Բ․ պատիվը՝ կյանքից վեր>> ֆիլմի  հեղինակն է՝ Արտակ Մովսիսյանը Ռեժիսոր՝ Վահե Սուքիասյան։ Ֆիլմը նվիրված է Հայոց պատմության ամենայուրահատուկ և ակնառու դեմքերից մեկի՝ Տիգրան Մեծի որդի և հաջորդ Արտավազդ Բ արքայի կերպարի, նրա թագավորության ժամանակաշրջանի բացահայտմանը: <<Արտավազդ Բ․ պատիվը՝ կյանքից վեր>> ֆիմի հղումը
    maxresdefault
  7. <<Գրիգոր Լուսավորիչ>>
    <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Գրիգոր Լուսավորիչ>> փաստավավերագրական ֆիլմը, պատմում է III դարի վերջի IV դարի Հայաստանի պատմական անցքերի մասին։ Տրդատ III արքայի և Գրիգոր Լուսավորչի հարաբերությունների, Քրիստոնեության տարածման, Հայ Առաքելական եկեղեցու հիմքերի ստեղծման,  Գրիգոր Լուսավորչի կյանքի և գործունեության մասին։
    Ֆիլմի հղումը։
    hqdefault
  8. <<Персия>><<КАК СОЗДАВАЛИСЬ ИМПЕРИИ>> ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է՝ <<ПЕРСИЯ>> (ՌՈՒՍԵՐԵՆ) ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ։ ԱՅՍՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՊԱՐՍԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻ ԵՒ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ։ ՖԻԼՄԸ ԿԱՐԵՒՈՐ Է ՆԱԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, ՔԱՆԻ ՈՐ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՀԱՐԵՒԱՆՆ Է, ՈՐԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ, ԵՒ ԱՅՍ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ ԵՆ ԻՐԱՐ։ՀՂՈՒՄ․
    unnamed (1)
  9. <<Римская империя>><<Великие империи Мира>> հաղորդման շրջանակներում նկարահանված՝ <<Римская империя>> (ռուսերեն) ֆիլմը ներկայացնում է Հռոմեական հանրապետության, հետագայում՝ Հռոմեական կայսրության ստեղծման, ծաղկման և անկման պատմությունը։ Հռոմի դերի և նրա մշակութային և քաղաքական ազդեցության և նրա թողած ժառանգության մասին է ֆիլմը։ Այն նաև ինչոր առումով վերաբերվում է Հայաստանին, քանի որ Հայաստանը մշտապես ունեցել է քաղաքական, ռազմական և մշակութային փոխառընչություններ՝ Հռոմի հետ։ Ֆիլմի հղումը։
    maxresdefault (3)
  10. <<Պապ թագավոր>>
    <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Պապ թագավոր>> փաստավավերագրական ֆիլմը, ներկայացնում է IV դարի վերջին Հայկական պետականության պատմությունը։ Հայաստանն ամբողջ IV դարում հայտնվել էր պարսկա-հռոմեկան պատերազմների թատերաբեմում, որտեղ տարածաշրջանի երկու հզորագույն տերությունները փորձում էին Հայաստանը ենթարկել իրենց։ Այս դժվարին ժամանակաշրջանում իշխանության է գալիս մեր պատմության ամենալուսավոր դեմքերից մեկը՝ Պապ թագավորը, որը լինելով տակավին երիտասարդ, պետք է ունենար ռազմական և դիվանագիտական հզորագույն հատկանիշներ, որպիսի Հայաստանը զերծ պահեր փորձություններից։ Ֆիլմի հղումը։
    67713_254143991378893_1861883575_n
  11. <<Վարդան Մամիկոնյան>>
    <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Վարդան Մամիկոնյան>> ֆիլմը ներկայացնում է IV դարի առաջին կեսի Հայաստանի քաղաքական իրավիճը։ Այստեղ ներկայացված է Սասանյան Պարսկաստանի կողմից Հայաստանում իրականացվող դավանափոխության քաղաքականությունը և Հայ ժողովրդի պայքարը դրա դեմ, որի դրաշակակիր էր դարձել Վարդան Մամիկանյանը։ Ֆիլմի հղումը։
    վա3
  12. <<Ավարայր>>
    <<Անծանոթ Հայաստան>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Ավարայր>> փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է IV դարի ամենահիշարժան ճակատամարտերից մեկի՝ Ավարայրի ճակատամարտի պատմությունը։ Այս ճակատամարտին նախորդած և դրան հաջորդող քաղաքական անցքերի մասին։
    Ֆիլմի հղումը։
    get
  13. <<Византийская империя>><<ВЕЛИКИЕ ИМПЕРИИ МИРА>> ՖԻԼՄԱՇԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՝ <<ВИЗАНТИЙСКАЯ ИМПЕРИЯ>> ՖԻԼՄԸ (ՌՈՒՍԵՐԵՆ), ՈՐԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ԾԱՂԿՄԱՆ ԵՒ ԿՈՐԾԱՆՄԱՆ, ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ԺԱՌԱՆԳՆ ԷՐ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ, ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀԵԼ ԻՐ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՄ ԵԹԵ ԴԱ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ, ԱՊԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ։ ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ ՆԱԵՒ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՀԵՆՑ ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ ԿՈՐԾԱՆԵՑ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ 1045 Թ․, ՈՐԻՆ ՀԱՋՈՐԴԵՑ ՆՐԱ ԹՈՒԼԱՑՈՒՄԸ, ԱՊԱ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ։ ՖԻԼՀՂՈՒՄԸ․
    image0037
  14. <<Халиф>><<ХАЛИФ>> (ՌՈՒՍԵՐԵՆ)  ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՄԱՆ, ՆՐԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ՖԻԼՄԻ ՆԱԵՒ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ Է <<ԻՍԼԱՄԻ>> ԴԵՐԻ ԵՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՒ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ Է ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ։ ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԵՂԵԼ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՒ ԱՅՆ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՒ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ ԹՈՂԵԼ Է ՇԱՏ ԷԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ՀՂՈՒՄԸ
    unnamed
  15. <<Աշոտ Երկաթ>>
    <<
    Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում ներկայացված է <<Աշոտ երկաթ>> փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմի շրջանակներում ներկայացված է Հայոց պատմության ամենակարևոր շրջաններից մեկի՝ X դարի սկզբի քաղաքական պատմությունը։ Հայոց արքա Սմբատ Ա-ի սպանությունից (912 թ․) հետո, երկրում սկսվել էր խառնակ իրավիճակ, երբ մի կողմից ավատատիրական Հայաստանում ընթանում էր ներքին ավատատիրական բաժանումներ, մյուս կողմից արտաքին թշնամու կողմից Հայաստանը նվաճելու ռազմական գործողություններ և այս անհանգիստ ժամանակներում իշխանության է գալիս Հայոց արքա Աշոտ Բ Երկաթը, որին պետք է հաջողվեր դիմագրավել բոլոր փորձություններին։ Ֆիլմի հղումը
    timthumb
  16. <<КРЕСТОНОСЦЫ. ИСТОРИЯ КРЕСТОВЫХ ПОХОДОВ. ВЕЛИКИЕ ВОИНЫ И ПОЛКОВОДЦЫ>>
    <<КРЕСТОНОСЦЫ. ИСТОРИЯ КРЕСТОВЫХ ПОХОДОВ. ВЕЛИКИЕ ВОИНЫ И ПОЛКОВОДЦЫ>> ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ (ՌՈՒՍԵՐԵՆ) ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է XI ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՍԿՍՎԱԾ ԽԱՉԱԿՐԱԾ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻ ԴԵՊԻ ԱՐԵՒԵԼՔ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՐ <<ԱԶԱՏԱԳՐԵԼ>> ՍՈՒՐԲ ՀՈՂԵՐԸ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻՑ, ԻՍԿ ՎԵՐՋՆԱԿԵՏՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՆՎԱՃՈՒՄՆ ԷՐ ԵՒ ԱՅՆՏԵՂ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ։ ՍԱԿԱՅՆ ՍԱ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌՆ ԷՐ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՐ ԹԱՔՆՎԱԾ ՆԵՐՔԻՆ ՇԱՏ ՊԱՏՃԱՌՆԵՐ։ ՖԻԼՄԸ ՆԱԵՒ ԱՌԸՆՉՎՈՒՄ Է ԿԻԼԻԿԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՎ, ԽԱՉԱԿԻՐՆԵՐԸ ՓԱՍՏԱՑԻ ԴԱՐՁԱՆ ԿԻԼԻԿԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԸ։ ՖՀՂՈՒՄԸ
    hqdefault (2)
  17. <<Կիլիկիա>>
    <<Անծանոթ Հայաստան>> հաղորդաշարի շրջանակներում նկարահանված՝ <<Կիլիկիա>>  ֆիլմը, ներկայացնում է Հայոց պատմության ֆենոմեններից մեկի՝ Կիլիկիան Հայաստանի ստեղծման, զարգացման և կործանման պատմությունը։ Հայերը XI դարում Հայաստանի տարածքում կորցնելով իրենց պետականությունը, տարածվեցին ամբողջ աշխարհում։ Հայ բնակչության և իշխանական տների մի զգալի հատվածը հանգրվանեց Կիլիկիայում, որտեղ հետագայում վիճակված էր ստեղծել Հայոց մի նոր թագավորություն։ Ֆիլմի հղումը.
    55922<<Османская империя>><<ВЕЛИКИЕ ИМПЕРИИ МИРА>> ՖԻԼՄԱՇԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ՝ <<ОСМАНСКАЯ ИМПЕРИЯ>> (ՌՈՒՍԵՐԵՆ) ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՍԿՍԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՐԱ ՆՎԱՃՈՒՄԻՑ, ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿԱՊՎԱԾ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ։ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԴԻՏԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՄԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ։ ՖԻԼՀՂՈՒՄԸ
    cover_original
  18. <<Իսրայել Օրի>><<Մեր Մեծերը>> Հաղորդաշարի շրջանակում ներկայացված է՝ <<Իսրայել Օրի>> փաստավավերագրական ֆիլմը: Իսրայել Օրին (1659-1711) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման զարթոնքը: Ֆիլմի հղումը։
    arm141450654410
  19. <<Հովսեփ Էմին>>
    <<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում ներկայացված է՝ <<Հովսեփ Էմին>> փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմի շրջանակներում ներկայացված է` XVIII դարի երկրորդ կեսի մի մյուս նշանավոր ազգային-ազատագրական շարժաման ներկայացուցիչ՝ Հովսեփ Էմինի կյանքի և գործունեության պատմությունը։ Ֆիլմի հղումը
    f5a042aadde2d8_5a042aadde385
  20. <<Ռուս-պարսկական պատերազմները եւ Արեւելյան Հայաստանի ազատագրումը>><<ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՒ ԱՐԵՒԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ>> ԿԱՐՃ ՏԵՍԱՖԻԼՄԻ ՄԵՋ ԱՄՓՈՓՎԱԾ ԵՆ XIX ԴԱՐԻ ՍԿԶԲԻ՝ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԵՂԱՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՀԱՄԱՐ։ ՏԵՍԱՖԻԼՄԻՀՂՈՒՄ
    Capture_of_Erivan_Fortress_by_Russia,_1827_(by_Franz_Roubaud)
  21.  <<Խրիմյան Հայրիկ>><<Մեր Մեծերը>> հաղորդաշարի շրջանակներում, ներկայացված է՝ <<Խրիմյան Հայրիկ>> փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմը նշանավոր կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկի կյանքի և գործունեության մասին է, որը ամբողջովին միահյուսված է XIX դարի վերջի և XX դարի սկզբի Հայաստանի քաղաքական, կրոնական և մշակութային պատմությանը։ Ֆիլմի հղումը
    70082_original
  22. <<ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ>>
    <<ՄԵՐ ՄԵԾԵՐԸ>> ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է՝ <<ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ>> ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ։ ՖԻԼՄԸ ՖԻԴԱՅԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԴԵՄՔԵՐԻՑ ՄԵԿԻ՝ ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆՆ Է ՆՎԻՐՎԱԾ։ ՆԱ XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԷՐ՝ ՏԱՐՈՆ-ՍԱՍՈՒՆԻ ՖԻԴԱՅԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ՈՐԻ ԿՈՉՄԱՆԸ ՄՆԱՑ ՄԻՆՉԵՒ ԻՐ ԴԱՎԱԴԻՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (1899 Թ․)։ ՖԻԼՄՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԿՅԱՆՔԸ, ԱՅԼ ՆԱԵՒ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՅՐ ԱՌԱԾ ՀԱՄԻԴՅԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԻԺԱՌՈՒՆՆԵՐԻ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ՝ ՖԻԴԱՅԻՆԵՐ ԱՆՁՆԱԶՈՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ։ ՖԻՀՂՈՒՄ
  23. <<Խոստում>>
    «Խոստում» գեղարվեստական ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի հղումը
  24. <<ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ>>
    «ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ԱՆՑՅԱԼԸ» ՊԱՏՄԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ՝ <<ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ>> ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է 1918 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԵՔ ՆՇԱՆԱՎՈՐ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԻ՝ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ, ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ԵՒ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՅՍ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ ԲԱԽՏՈՐՈՇ ԵՂԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԵԼՔԸ ՎՃՌԵՑ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՐԱ ԱՊՐԵԼՈՒ ԿԱՄՔԸ, ԱՅԼ ՆԱԵՒ ՀԻՄՔ ԴՐԵՑ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ։ ՖԻԼՄՀՂՈՒՄ
    Armenian_soldiers_1918
  25. <<ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ>>
    95 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍՏԵՂԾՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: ԼՐԱԳՐՈՂ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ 95 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՅՑԵԼԵԼ Է ԷՋՄԻԱԾԻՆ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, ԲԱՇ-ԱՊԱՐԱՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ, ՂԱՐԱՔԻԼԻՍԱ, ԹԻՖԼԻՍ, ԲԱԹՈՒՄ ՈՒ ԿԱՐՍ` ՎԱՅՐԵՐ, ՈՐՏԵՂ ԿԵՐՏՎՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: ՖԻԼՄԻ ՀՂՈՒՄԸ․
    maxresdefault (4)
  26. <<ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ>>
    «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ», ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐ, ՈՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՅԱԶԳԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ՍՊԱՐԱՊԵՏ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՆՑԱԾ ՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ: ՖԻԼՄՈՒՄ ՆԱԵՒ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՎԵՐՋԻՆԻՍ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԸ։ ՖԻԼՄՀՂՈՒՄԸ
    Գարեգին_Նժդեհ_(ֆիլմ)
  27. <<Ататюрк, Стратегия Жизни>><<АТАТЮРК, СТРАТЕГИЯ ЖИЗНИ>> ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՄՈՒՍԹԱՖԱ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԿՅԱՆՔԻ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՋԱԽՋԱԽՎԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՍՏԵՂԾԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԵՐԿԻՐԸ ԴՈՒՐՍ ՀԱՆԵԼ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻՑ։ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԿՅԱՆՔԸ ՆԱԵՒ ԷԱԿԱՆ Է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ, ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱ ՋԱՆՔԵՐԻ ԳՆՈՎ ԷՐ, ՈՐ ՍՏԵՂԾՎԵՑ ԹՈՒՐՔ-ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴԱՇԻՆՔ, ՈՐԸ ՈՒՂՎԱԾ ԷՐ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԵՒ ՓԱՍՏԱՑԻ, ՈՐՆ ԷԼ ՎՃՌԵՑ ՎԵՐՋԻՆԻՍ ԱՆԿՈՒՄԸ՝1920 Թ․-ԻՆ։ ՀՂՈՒՄԸmustafa_kemal_ataturk_1
  28. <<СССР>><<ВЕЛИКИЕ ИМПЕРИИ МИРА>> ՖԻԼՄԱՇԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ՝ <<CCCP>> ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆՐԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ԱՆԿՄԱՆ ՄԱՍԻՆ։ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՈՐԸ ՆԱԵՒ՝ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ, ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆ ԷՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ։ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՈՑԱՑՎՈՒՄ ԷՐ ՆԱԵՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ, ԱՔՍՈՐՆԵՐԻ ՀԵՏ։ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 70 ԱՄՅԱ (1922-1991ԹԹ․) ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ  ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ Է ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱ 15 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ (ՀԽՍՀ): ՖԻԼՀՂՈՒՄԸ1543799472_CCCP_flag_twist_by_JoeyCainoVox91
  29. <<Կյանք ու կռիվ>>
    «Կյանք ու կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին: Ֆիլմի հղումը
    The_line
  30. «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»
    «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»` կրկին պատմություն է մեր մասին, մեր ձեռքբերումների ու ձախողումների, մեր երջանկության ու դժբախտության, մեր հարազատների ու թշնամիների, մեր սիրո, երազանքների ու մեր պատերազմի մասին…Նախորդ ֆիլմի հերոսների ճակատագրերի միջով այս ֆիլմում տեսնում ենք անցած 25 տարվա մեր ճանապարհը: «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին: Ֆիլմի հղումը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s