Փաստեր Մոցարտի մասին

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկն է: Նրա ստեղծագործությունները շարունակում են հնչել ամբողջ աշխարհի տարբեր համերգասրահներից: Մի կոմպոզիտոր, որի համբավը երբեք չի խամրի և արժեքավոր գործերը կշարունակեն հուզել ունկնդիրներին:
Vnews-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ ավստրիացի կոմպոզիտորի մասին:
1.Ամենօրյա շփումների ժամանակ կոմպոզիտորը գերադասել է Վոլֆգանգ անունը՝ անտեսելով երկրորդ՝ Ամադեուս անունը:
2.Մոցարտի ծնողները ունեցել են 7 երեխա, բայց միայն երկուսն են փրկվել՝ Վոլֆգանգը և նրա քույրը՝ Մարիա Աննան:

3.5 տարեկան հասակում Մոցարտն արդեն գրում էր փոքրիկ ստեղծագործություններ, որոնք պահում էր հոր ալբոմում:
4.Մոցարտը զարմանալի երաժշտական տաղանդ ուներ. 6 տարեկանում նա ոչ միայն կատարելապես կլավեսին էր նվագում, այլև՝ ինքնուրույն սովորում է ջութակ նվագել:
5.Վոլֆգանգը և քրոջը կրթել է հայրը. երկուսն էլ դպրոց չեն հաճախել: Հոր ջանքերն ապարդյուն չանցան, քանի որ մեծ խանդավառությամբ Մոցարտը ուսումնասիրում էր ցանկացած առարկա՝ որոշ ժամանակ մոռանալով անգամ երաժշտության մասին: Օրինակ, մաթեմատիկա առարկան ուսումնասիրելիս՝ նա հաշվում էր տան բոլոր մակերեսները՝ ներառյալ պատերն ու հատակը, որոնք ծածկված էին կավիճով գրված թվերով և հաշվարկներով:
6.Որդուն կլավեսին նվագել սովորեցնելու ժամանակ հայրը հաճախ թաշկինակով փակում էր Մոցարտի աչքերը, որպեսզի նա էլ ավելի կատարելագործվի:
7.Ասում են, որ կայսերական պալատում համերգ տալուց հետո, Մոցարտն հանկարծակի վայր է ընկնում: Նրան օգնում է բարձրանալ մի փոքրիկ աղջիկ, որին Մոցարտն ասում է՝
«Ինչ բարի եք: Երբ մեծանամ, անպայման ամուսնանալու եմ Ձեզ հետ»:
Այդ աղջիկը Ֆրանսիայի ապագա թագուհի Մարիա Անտուանետան էր…

8. 8 տարեկանում Մոցարտը գրում է իր առաջին սիմֆոնիան:
9. Նրա լավագույն ուսուցիչներից մեկն է եղել Յոհան Քրիստիան Բախը՝ հայտնի կոմպոզիտորի որդին:
10. Մանկության տարիներին Մոցարտը տառապում էր մի քանի լուրջ հիվանդություններով. նա փրկվեց տիֆի տենդից, իսկ հիվանդության 9-րդ օրը կուրացավ ջրծաղիկից:
11. 1784 թվականին Մոցարտը մասոնական խմբին է անդամագրվում և մի քանի ստեղծագործություններ է գրում մասոնական արարողությունների համար:
12. 35 տարվա ընթավքում նա գրում է մոտ 800 ստեղծագործություն:
13. Մոցարտն ունեցել է 6 երեխա, որոնցից 4 մահացել են մանկահասակ տարիքում:
14. Հետաքրքրական է, որ նրա կենսագրությունը գրել է կնոջ՝ Կոնստանցիայի երկրորդ ամուսինը:
15. Ի դեպ, Մոցարտ նշանակում է Աստծո սիրելի:
16. Մոցարտն է գրել Ավստրիայի ազգային հիմնը:

17. Նրա մահը մինչ այսօր այդպես էլ բացահայտված չէ: Կա ընդունված կարծիք, թե նրան թունավորել է Սալիերին: Ոմանք էլ կարծում են, որ նա մահացել է բնական մահով՝ ինֆեկցիոն հիվանդություններից, իսկ երրորդները նրա մահը կապում են մասոնների հետ:
18. Նա մահացել է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին, Ավստրիայում։