ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։  Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

Համաձայն եկեղեցական Ավանդության (այն մեզ է փոխանցում Կղեմես Հռոմեացին) Պետրոս և Պողոս առաքյալներն էլ նահատակվել են Հռոմում՝ Ներոնի հալածանքների ժամանակ։ Եվսեբիոս Կեսարացին էլ է նշում Պետրոսի՝ Հռոմում լինելը՝ նրան անվանելով Հռոմի աթոռի հիմնադիր։ Առաքելական հայրերից Պապիսն էլ իր հերթին փաստում է, որ Պետրոս առաքյալը շատերի կարծիքով քարոզել է Պոնտոսում, Գաղատիայում, Բյութանիայում, Կապադովկիայում, Ասիայում և ապա Հռոմում, ուր և նահատակվել է։ Այս վկայությունները, սակայն, քիչ վավերական են համարվում արդի ուսումնասիրողների կողմից, քանի որ Պողոս առաքյալը Հռոմում ապրած տարիներին գրված նամակներում հիշատակում ու ողջույններ է ոըղարկում հռոմեաբնակ շատ աշակերտների ու քրիստոնյաների անունից, սակայն Պետրոսին այդպես էլ չի հիշատակում։ Հռոմում քարոզելու վերաբերյալ չի հիշատակում նաև Գործք առաքելոցը։ Ավելին, Պողոսը Գաղատացիներին ուղղված նամակի մեջ գրում է, որ հեթանոսների քարոզչությունը վստահվեց իրեն, իսկ հրեաներինը՝ Պետրոսի առաքյալին (հմմտ. 2։ 7-15)։

12 առաքյալներն են՝

  1. Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս)
  2. Անդրեասը,
  3. Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես)),
  4. Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
  5. Փիլիպպոսը,
  6. Բարդուղիմեոսը (Նաթանայել),
  7. Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)
  8. Թովմասը (Երկվորյակ),
  9. Մատթեոսը (Ղևի),
  10. Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
  11. Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
  12. Հուդա Իսկարիովտացին։

Հուդա Իսկարիովտացու ինքնասպանությունից հետո առաքյալները վիճակահանությամբ որպես 12-րդ առաքյալ ընտրում են Մատաթիային

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s