Գրակ,լեզու մարտի30 ապրիլի14

1 Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով (գորգով). անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր (նիզակի ծայրի սուր երկաթ), գեղարդներ, ջիդաներ(տեգեր), աշտեներ (երկարակեթ նիզակ) և երկաթե ահագին լախտեր (մտրակներ), բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած (ամրացած): Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը (մեծ ու փափուկ բազմոց), պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ (նետաման)` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ (կացիններ) ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար (վահան)` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված (ամրացված), սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով (փռչիկ), զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ (սրի տեսակ)` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ (թանկարժեք) գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։

Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:

Ամենաքաղցր բառը  հափռեդ մաչին ա փսնում:

Ամեն խմորա քյաթա չի թխվում:

Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:

Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:

Աշխադած հացն ա հալալ:

Աշխադանքա ավելի օտելը հարամ ա:

Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա:

Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ:

Աշխադող տղեն հետե փիս կործ չի  ընիլ:

Աշխարքս կործն ա շինալ:

Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս:

Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ:

Աշխարքումս էրկու պեն կա վեր  մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը:

3․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունների պատասխանները․

Ֆրանսիական շանսոնի արքա- Ազնավուր, Ֆարսի բլբուլ- Ֆիրդուս, օդային դարպասներ-, անգլիական թագի մարգարիտ- ՀենրիXll, անմահ քանաքեռցի— Խաչատուչ Աբովյան, ազատության երգիչ- Կոմիտաս, կանաչ ոսկի- թեյ, բոլդինյան աշուն- Պուշկին , բուրգերի երկիր- Եգիպտոս, ծաղրածուն աշունը սրտում- Լեոնիդ Ենգիբարյան, ոսկե հորթի երկրպագու- Ֆրունզիկ, քարայրի բնակիչ- Լանսերե Եվգենի Եվգենևիչ  չարչարանաց լեռ- Մուսա լեռ, Պոսեյդոնի աղի պետություն- Հունաստան, Զալցբուրգի ծաղիկ։

«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծ

Պատմվածքներին վերաբերող առաջադրանքների փաթեթ

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

Խորխե Բուկայ։Կենսագրություն

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու ...

Ծնվել է 1949 թվականին Բուենոս-Այրեսի մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ, հոգեբան, դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։

1973 թվականին Բուկայը ավարտել է Բուենոս-Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 30 տարի աշխատել է հոգեբան և հոգեվերլուծաբան։ Նա Պիրովանո կլինիկայի աշխատակիցն է, աշխատել է նաև Սանտա Մոնիկա կլինիկայում։

Այսօր բժիշկ Բուկայը ապրում է Մեքսիկայում, իրեն համարում է «պրոֆեսիոնալ ոգևորող», չնայած թերապևտիկ գործունեությամբ այլևս չի զբաղվում: Նա իրեն նվիրել է գրքեր գրելուն, որոնք նա անվանում է բժշկական գործիքներ և բժշկության դասերի կոնֆերանսներ։ Բացի դրանից, հրապարակում է Իսպանիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում հանրահայտ Մենտե Սանա (Առողջ հոգի) ամսագիրը։

Օսկար Ուայլդ։Կենսագրություն

Օսկար Ուայլդ - Վիքիպեդիա՝ ազատ ...

Օսկար Ֆինգալ Օ’Ֆլայերթի Ուիլիս Ուայլդ (անգլ.՝ Oscar Fingal O’Flahertie Wills Wilde, հոկտեմբերի 16, 1854, Դուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն- նոյեմբերի 30, 1900, Փարիզ, ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ։ Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է։

Նար-Դոս։Կենսագրություն

Նար-Դոս - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։

Խորխե Բուկայ -«Երկնքի դարպասների մոտ» 

Իմ կարծիքով ճիշտ չէր, որ մյուսիները ներվեին։ Թեկուզ սուրբը պետք է մենակ մնար, բայց մյուսները չնեվեին դե, քանի որ եթե սուրբը իմանար, որ վերջում ներվելու էր ինքն լ կաներ սխալներ, այլ ոչ թե ամբողջ կյանքը ճիշտ ու դատարկ ապրեր։

Օսկար Ուայլդ  — «Դատաստանի տունը»

Մարդու կյանքը այնքան վատ է եղել, որ նա կյանքին տվել է դժողք անվանումը, և մեռնելուց հետո ինչքան էլ ինքը վատ արարքներ է արել չէին կարող նրան ուղարկեյին դժողք։ Նա Աստծուն ասեց, որ դրախտ էլ չեն կարող նրան ուղարկել, քանի որ չէր կարող պատկերացնել թրե ինչ է դրախտը։ Եվ լռություն տիրեց Դատաստանի տանը․․․ 

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Այս պատմվածքը մեզ ուսուցանեց, որ երբ մարդու աչքը չի կշտանա։ Ու ինչքան  էլ մարդը ինչ-որ բան շատ ունենա մեկ է էլի դժգոհելու է։

Նմանություն ունեյին բոլոր պատմվածքները, քանի որ բոլորը կապված էին Աստծու և Աստծո գործերի հետ։

3․ Պատմվածքներից առանձնացրու այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, քեզ մտածել են տալիս։

5․Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։  Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

  1. Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս),
  2. Անդրեասը,
  3. Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես),
  4. Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
  5. Փիլիպպոսը,
  6. Բարդուղիմեոսը (Նաթանայել),
  7. Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)
  8. Թովմասը (Երկվորյակ),
  9. Մատթեոսը (Ղևի),
  10. Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
  11. Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
  12. Հուդա Իսկարիովտացին։

6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3): 2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4): 3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7): 4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):5.Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12): 6.Մի սպանիր (Ելից. 20:13): 7.Մի շնանար (Ելից. 20:14): 8.Մի գողանար (Ելից. 20:15): 9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16): 10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):

7․Քո երևակայությամբ 7-10 նախադասությամբ նկարագրիր Դատաստանի տունը։

Ամպերի մեջ սպիտակ անսահմանություն, որը բաժանված է երեք մասի՝ աջ, ձախ և  մեջտեղ։

8․Պատմվածքներից դուրս գրիր անհասկանալի բառերը, հնաբանություններն ու բարբառայնությունները, բացատրիր բառարանով։

Անծանոթ բառեր։

Ապաշխարել-զղջալ, անողորմ-անխիղճ, բորոտ-բորով հիվանդ, հետմուտ-Ուրիշի հետևից գնալով նրան հալածող, զմուռս-խնկի պես անուշահոտ խեժ ծարիր-մազերը՝ հոնքերը՝ թարթիչները ներկելու ներկ, ստինք-կուրծք, կաթնագեղձ:

Բառբառային բառեր։

Յուր — քո, աստուծո — աստծո, արգիլված — արգելված, խոչ — խոչընդոդ, նստիլ — նստել, չէ (լսում,մոտեցել․․․)- չի (լսում,մոտեցել․․․), յախա — օձիք, բաս- ուրեմն, զոռի — զոռով, տո — մեկին դիմելու արհամարհական ձև, չկշտացնե — չկշտացնի։

9․Ձեզանից շատերն այս պահին կարդում են տարբեր գրքեր, հետաքարքիր նյութեր, լսում են հոգեհարազատ երաժշտություն, գրեք, պատմեք, ներկայացրեք դրանք ձեր բլոգներում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s