Մարտի30_ից ապրիլի 3
Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, մարտի 30-ապրիլի 3-ի հանձնարարություններ
Թեմաներ՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին>>
1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>
<<Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին>>
2- <<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>
1- <<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ<<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։
- Նրանց հաջողվեց համոզել հնդկահայ գործիչների մի մասին ,որ միայն ժողովրդի աջակցության շնորհիվ է,որ կարող ենք հասնել Հայաստանի ազատագրման գործում հաջողության,բայց պետք է հայ երիտասարդությանը ոգեշնչել հայրենասիրության ոգով։
- Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։
- Հայաստանի ազատագրությունը կարող էր տեղի ունենալ միայն համաժողովրդական ապստամբության շնորհիվ ,պետք է գլխավորեն Արցախի մելիքների ու Էջմիածնի հոգևորականները և պետք է աջակցություն ստանալ ստանալ Վրաստանից և Ռուսաստանից։
- Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։
- Ըստ Շահամիրյանի երբ,որ հերակլ երկրորդը կատարեր բարեփոխումներ Վրաստանում հզորասցնելով երկիրը օգտակար կլիներ հայ ժողովրդին ազատագրական պայքարում։Շահամիրյանը թանկարժեք նվերներ ուղարկեց և պատրաստակամություն հայտնեց տեղափոխվելու Վրաստան։վրաց թագավորն իր հերթին Լոռու գավառը նվիրաբերեց Շահամիրյանին և նրան շնորհեց իշխանի տիտղոս։
- Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։
- Հեղինակը Մովսես բաղրամյանն է։հայ իրականության մեջ դա առաջին հրապարակախոսական տպագիր աշխատությունը էր։
- <<Նոր տետրակում>> ինչու՞ էր քննադատվում միապետական համակարգը, ի՞նչ փաստարկներ էր բերվում այդ կապակցությամբ։
- հեղինակը քննադատում է միպետական կարգը այն համարելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը։
- Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։Ստանալով նոր տետրակը և Զգուշանալով երիտասարդների ապստամբելու վտանգից Սիմեոն կաթողիկոսը կարգադրում է հավաքել ու վառել գրքերը և փակել տպարանը։
- Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։
- հայկական պետության կառավարման օրենքների հավաքածու էը,որը պետք է կիրառվեր Հայաստանի անկախության վերականգնումից հետո։
- Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞ պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։
- հայոց ապագա պետության բարձրադիր օրենսդիր մարմինը հայոց տունը պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից ։Հայաստանում պետք էր իշխեը օրենքը։պատգամավորներից պետք էին ընտրվեին 13 հոգի ,որոնցից մեկը պետք է լիներ նախագահ։Նախագահը լինելու էր օրենքների առաջին կատարողը։
- Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։
- Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։դա անելու դեպքում պատերազմ սկսվեր Ռուսաստանի և Թուրքիայի միջև։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության ձեր ծրագիրը, որը իրատեսական կլիներ XVIII դարի Հայաստանյան պայմաններում։
- Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 30-ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։
2-<<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ<<Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին>>թեմանները․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։
- 19_րդ դարի սկզբին Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Իրանի միջև։Հայաստանի մեծ մասը ենթակա էր Իրանին և կազմված էր Երևանի,Նախիջևանի,Խարաբաղի,Գանձակի ու Մակուի խանությունների։
- Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։
- Երևանի խանության մեջ մտնում էր Արարատյան դաշտը ու նրա հարակից շրջանները։Նրա կառավարության զորագլուխը օժտված էր զռազմավարչական մեծ իշխանությամբ։
- Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։
1801թ ռուսական արքունիքը արևելյան Վրաստանը բռնեց Ռուսաստանին վրաց թագավորության հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան հայկական գավառները Լոռին,Փամբակը և այլն։
- Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։
- 1804-1813թթ սկսվում է ռուս-պարսկական պատերազմը և հունիսի վերջին Էջմիածնի մոտ պարսից գահաժառանգ Աբաս- միրզայի զորքերը պարտություն են կրում ռուսներից։
- Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։
- 1813թ հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր ըստ որի Ռուսաստանին է անցնում արևելյան Հայաստանի մեծ մասը այսինքն Լոռին ,Փամբակը,խարաբաղը,Շիրակը և այլն,իսկ Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ պարսկաստանի տիրապետության տակ։
- Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։
- 1826թ հուլիսին Աբաս միրզան 60հազարանոց բանակով ներխուժում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը,իսկ Երևանի խանի զինված ուժերը ներխուժում են Շիրակի և Փամբակի գավառներ և այսպես սկսվում է ռուս-պարսկական նոր պատերազմ։
- Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։1826թ սեպտեմբերի 3ին հայ ազգի գեներալ վալերիոն Մադաթվի 2հազարանոց ձորախումբը Շամքորի գետի ափին ջախջախում է պարսիկների 10հազարանոց բանակը և հետ գրավում Գանձակը։
- Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։
- Գեներալ պասկևիչի գլխավորած 8հազարանոց զորքը սեպտեմբերի 13ին Գանձակի մոտ ջախջախիչ հարված է հասցնում Աբաս Միրզայի 35հազարանոց զորքին։
- Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։
- 1827թ հոկտեմբերի 1ին ցարական զորքի կողմից տեղի է ունեցել Երևանի խանության մայրաքաղաք Երևան բերդաքաղաքի պաշարումը։
- Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։
- այդ պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10ին,ռուս-պարսկական պատերազմների վերջ տալու համար պայմանագիրը ստորագրվել է թուրքմենչայի գյուղում ռուսական կողմից այն ստորագրել է Իվան պասկեվիչը իսկ պարսկական կողմից արքայազն Աբաս միրզան։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ինչու՞ էին հայերն աջակցում ռուսներին՝ ռուս-պարսկական պատերազմներում, ի՞նչ տվեց դա Հայաստանին։
- Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մարտի 30-ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։
Երևանի բերդի գրավումը։