ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

1879 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Հաջողություն է ունեցել «Բանաստեղծություններ» (1881) ժողովածուն։ 1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքներում, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» (1882) հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883) չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության (1895-1897)։ Ուայլդի հուզական ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալլադը» (1898) պոեմում և հետմահու լույս տեսած «De profundis» (1905) խոստովանանքում։ Ուայլդը հարել է իր ժամանակի գրականության մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժուական ուղղությանը։

Ուայլդի հեքիաթները («Երջանիկ արքայազնը», «Աստղամանուկը») և «Արձակ բանաստեղծություններ»-ը քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ։ «Քենտերվիլյան ուրվականը» և «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովելներ են։ 19-րդ դարավերջի ինտելեկտուալ վեպի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891)։ Ուայլդի «Պադուայի դքսուհին», «Սալոմե» (1893), «Ֆլորենցիական ողբերգություն» (1895) ողբերգությունները մեծ կրքերը բանաստեղծական դրամայի վերածելու փորձեր են։ Այլ բնույթ ունեն աշխարհիկ կատակերգությունները, որոնք լի են սրամիտ պարադոքսներով և տիրող դասակարգերի բարքերի դեմ ուղղված էպիգրամներով («Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (1899)։ Սոցիալ-քննադատական մոտիվներն ուժեղ են «Իդեալական ամուսինը» (1895) կատակերգությունում։

1880-ական թվականներին քննադատական հոդվածներում («Մտահղացումներ» ժողովածու, 1891) Ուայլդը լուսաբանել է ժամանակակից անգլիական գրականության իրեն առավել հոգեհարազատ ու քաջածանոթ երևույթները։

Օսկար Ուայլդի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s