Հեռավար առցանց ուսուցում Աշխարհագրություն

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար։

Իսկ ըստ իս պետության ղեկավարման իդեալական ձևը ամեն պետության համար յուրովի է։ Օրինակ ԱՄՆն դաշնային հանրապետություն է և կոնկրետ ինձ համար իդեալական պետական կարգ ունեցող երկրի օրինակ է, բայց ՀՀ ում դա չի աշխատի, ինչը կապված է սկսած մեր ազգային մենթալիտետի վերջացրած տնտեսաքաղաքական պայմանների հետ։

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

Բացարձակ միապետության դեպքում երկրի իշխանության 3 ճյուղերը՝օրենսդիր, գործադիր և դատական գտնվում են բացառապես միապետի ձեռքին: Չկա սահմանադւություն և միապետի իշխանությունն անսահմանափակ է: (օրինակ Սաուդյան Արաբիա)
Իսկ սահմանադրական միապետության դեպքում, միապետը ֆիկտիվ բնույթ ունի և իրականում սիմվոլիկ է իր դերը երկրի ղեկավարման գործում: Երկիրն ունի սահմանադրություն, կա իշխանությունների 3 ճյուղերի բաժանում, իսկ միապետը հիմնականում ստորագրում է արդեն իսկ խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը: (օրինակ Անգլիա, Իսպանիա, Շվեդիա)

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

Կրոնապետության կամ թեոկրատական պետության դեպքում եկեղիցին և պետությունը անջատված չեն, այսինքն՝ կրոնական և պետական մարմինների միջև չկա տարբերություն: Երկրի հոգևոր առաջնորդը միևնույն ժամանակ նաև երկրի ղեկավարն է ինչպես Վատիկանի դեպքում: Նախկինում՝ մինչև 1923 թվականը Թուրքիան ևս կրոնապետություն էր, քանի որ երկրի սուլթանը նաև երկրի հոգրոր առաջնորդն էր: Թեոկրատական պետության օրենսդրական համակարգը հիմնված է սուրբ գրքերի վրա՝ Աստվածաշունչ, Ղուրան, Շարիաթ…

6․ Հարցազրույցի միջոցով պարզել ձեր ընտանիքի անդամների կարծիքը, երկրի կառավարման ձևի վերաբերյալ։

-Ի՞նչ եք կարծում երկրի կառավարման ո՞ր ձևն է նպատակահարմար մեր երկրի համար և արդյո՞ք մեր այժմյա կառավարումը ճիշտ է։

Նախ ասեմ, որ դա կախված է մարդկանցից։ Նախագահականը ավելի հարմար է այնտեղ, ուր ուժեղ ձեռք է պետք, խիստ իշխանություն, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Մյուս ձևը պառլամենտականն է, ինչպես հիմա մեզ մոտ և ես չեմ կարող որևէ էսպես ասեմ թերություն կամ սխալ գտնեմ, որովհետև չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ։

-Որպես պետական կառավարման ձև, կներկայացնեք Ձեր իսկ տարբերակը։

Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են քաղաքացիների միջև սոցիալական արդարության հաստատելն ու սոցիալական պաշտպանվածության ապահովումը։
Սոցիալական է այն պետությունը, որն ունի սոցիալական հավասարություն: Պետությունը պետք է պայքարի աղքատության դեմ և չպետք է այդ երկրում լինեն ծայրահեղ հարուստներ ու ծայրահեղ աղքատներ:

7․ Աղյուսակի միջոցով առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։ Այնուհետև ընտանիքի անդամների օգնությամբ այն ցույց տալ քարտեզի կամ գլոբուսի վրա։ Պատրաստել տեսաֆիլմ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s