Գրակ,լեզու 13-30

1․Երկարաժամկետ նախագիծ

Տնային ընտանեկան ընթերցանություն — Ֆրանսուազ Սագան «Բարև, թախիծ»

Ընթացիկ նախագծեր

2․«Կարդում ենք ․․․» նախագծով առաջարկում եմ 20-րդ դարի արտասահմանյան գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Ջեյմս Ջոյսի և Անդրե Մորուայի փոքրիկ պատմվածքները։ Ընթերցելուց հետո գրում ենք մեր տպավորությունները, վերլուծությունը, խոհերն ու մտորումները։

Ջեյմս Ջոյս  «Էվելին» 

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

3․«Իմ գերդաստանը»  նախագծի նպատակը ձեր գերդաստանի անցյալը ու ձեզ ճանաչելն է։ Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ արժեքներ ես կրում, ի՞նչ արմատներից ես սերում։  Մինչ նախագիծը սկսելը՝ զրուցիր քո ընտանիքի մեծերի՝ տատիկի, պապիկի, ծնողներիդ հետ, գրի առ գերդաստանիդ անցյալից հետաքրքիր փաստեր, տեղեկություններ։ Եթե գերդաստանդ սերում է Արևմտյան Հայաստանի որևէ գավառից, գյուղից, ասելիքդ հարուստ պիտի լինի՝ 1915թ․ Մեծ եղեռն, գաղթի ճանապարհներ, դժվարությունների հաղթահարում։ Եթե տանը պահպանվում են քո նախնիների եզակի լուսանկարներ,  ձեր գերդաստանում սերնդեսերունդ պահպանված արժեքավոր իրեր, թանկ ու սրտամոտ առարկաներ, որոնց մասին կուզես պատմել, հրատարակիր բոլգում ու ներկայացրու դրանք։ Աշխատանքիդ կարող ես կցել նաև տեսանութեր, ձայնագրություններ, երբ պատմում, երգում են տատիիկդ, պապիկդ։ Տարիներ առաջ այսպիսի մի նախագիծ էլ ես եմ արել՝ գրելով իմ գերդաստանի մասին՝ «Նախնիներս․․․»։ Կարծում եմ՝ գրելիս սա ձեզ կօգնի ինչ-որ չափով կողմնորոշվել։ 

ԻՄ գերդաստանը 

Գերդաստանը մի նախահորից սերված մարդկանց խումբ է, որոնք իրար հետ կապված են արյունակցական կապերով: Մեծ եղեռնի օրերին իմ նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ Կարսից: Հանգրվանել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում՝ Մարտունի գյուղում: Պապիս ծնողներն են Մարտիրոսյան Ավետիս Նազարի և Երիցյան Հնազանդ Արշակի: Նրանք էլ ունեցել են յոթ զավակ՝ չորս դուստր և երեք որդի: Որդիներն են՝ Անդրանիկը,Այվազը և Արամայիսը: Նրանք զբաղվել են անասնապահությամբ: Հիսունական թվականներին Արամայիս պապս եկել է Երևան և բնակություն հաստատել Կիլիկիա թաղամասում: Նա մասնագիտությամբ եռակցող է եղել: Ամուսնանալով տատիս՝ Լեռմիրա Ասլիբեկի Յավրյանի հետ՝ նոր ընտանիք են ստեղծել։  Տատս ծնունդով  եղել է Վանաձորից: Նրանք ունեցել են երեք որդի՝ Սերգեյը, Արսենը, Արթուրը: Արսենն իմ հայրն է և ունի երկու որդի՝ ես և եղբայրս: Ինչպես տեսնում եք, Արամայիս եղբորս անունը պապիս անունն է, նրա անունով են կոչել: Ես՝ Գոռս, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» քոլեջի 1-ին կուրսում, իսկ եղբայրս՝ Արամայիսը,  ավարտել է Ճարտարագիտական համալսարանի քոլեջը:

4․«Ստեղծագործում են սովորողները» նախագծով առաջարկում եմ գրավոր աշխատանքի հետևյալ թեմաները։ Գրիր, շարադրիր քո մտորումներն ու խոհերը դրանցից, որով ուզում ես և քանիսով ուզում ես։ Իհարկե, թեմաներ կարող ես առաջարկել նաև դու։

  • Կյանքի ոլորապտույտ ճանապարհներով
  • Երանի՜ տեսնեի
  • Լույսեր, հույսեր, վառ երազներ
  • Բնությունը հրաշագործ է
  • Աշխարհն իմ աչքերով
  • Իրիկնամուտի խոհեր
  • Կյանքի սևն ու սպիտակը
  • Երազներ և իրականություն
  • Աշխարհն ու ես
  • Մայրամուտի գույները

Շարադրություն՝ Աշխարհն իմ աչքերով

Իմ աշխարհն ինձ հեքիաթ է իշեցնում,որտեղ մարդիկ են ապրում:Այն աշխարհը ինչպես ես եմ տեսնում հեռու է իրականությունից:Երբ նայում եմ իրական աչքերով,ամեն ինչ մռայլ է:Մարդիկ տխուր են,մտահոք շատերի երեխաները ծառայում են սահմանամերձ գոտում և քաջաբար են կատարում իրենց տրվող առաջադրանքները:Մեկն ապրում է անհոգ ու շռայլ կյանքով,իսկ մյուսը սոված ու անօթևան:Երբ տեսնում եմ այլ երկրներում,ինչպես են ապրում,ինչպես են վերաբերվում մարդկանց հետ նախանձ եմ զգում:Այնտեղ չեն ծաղրում ոչ աղքատներին,ոչ էլ հաշմանդամներին,ինչպես մեզ մոտ:Եթե աղքատ ես,ուրեմն շփումը սահմանափակ է:Երկու տարի առաջ կայն մարդիկ,ոքեր ուզում էին երկիրը լիներ իրենցը:Հեղապոխությունից հետո իրենց անկուշտ պահվածքը օդս ցնդեց:Ժմանակը եկել է,որ ապրենք հաշտ ու համերաշխ մեկս մյուսին բարևելիս ժպտալով բարևենք:Իմ աշխարհը պետք է լինի հեքիաթային,լցվաց առողջ ու բարի մարդկանցով:ՍԻրելի ժողովուրդ,լավ կլինի բոլորը ժպտանք և հարգանքով լինենք միմյանց նկատմամբ,քանի որ,սա է փրկությունն աշխարհի:

5․«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծը շարունակում է «Արհետստագործ» ամսագրում անդրադառնալ սովորողների օգտագործած կոսմետիկ միջոցների ուսումնասիրություններին։Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հետաքրքիր և արդյունավետ աշխատանք։

Nivea men

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s