Մենք ընտանիքով համտեսեցինք բնական կարմիր չոր գինի,այն պատրաստված է ծովի մակերևույթից 1100-1200մ.բարձրության վրա գտնվող Արենի տեսակի խաղողի այգիների լավագույն բերքից։Այն ունի զարգացած փունջ,զգացվում է Արենի խաղողի բույրը և թեթևակի տտիպ է,իսկ գույնը մուգ նռնագույն։
Արենի գյուղի կարմիր անապակ գինի է,այն արտադրվել է 2017թվականին։Այն արտադրվել է Արենի Վայն ՍՊԸ,Վայոց ձորի մարզ,գյուղ Արենի։Գինու թնդությունը 12-13%։
Ինձ շատ է դուր եկել Արենի խաղողի բնիկ սորտից արտադրվող վարդագույն գինին։Այն ինձ դուր է գալիս սառը վիճակում,նամանավանդ ամռան շոգին։Գինին խմում են կում-կում վայելելով համի և բուրմունքի համադրումը։Խմելով այն պետք է վայելել գերագույն հաճույք և չպետք է գինաբուրքի վերածել։