Կիսաքաղցր գինի
Տնական կիսաքացր գինին տարբերվում է իր համ ու հոտով, համը տարբերվում է նրանով, որ խմելուց բերանում զգում ես թեթև թթվաշություն, իսկ հետո կոկորդը լցվում է արևի պայծառ շողերի տակ աճեցված խախողի համով:
Անապակ գինի
Անապակ գինին դա միայն գինու սիրահարների համար է, ովքեր ուզում են զգալ գինու իսկական համը: Անապակ գինին խմելուց հետո միանգամից ամբողջ բերանը պատվում է թթվաշությամբ, իսկ կուլ տալուց կոկորդը հաճելի այրում է:
Արենի գինու տեսակները
Արենի խաղողը էնդեմիկ տեսակ է։ Այդ նույն խաղողը փորձել են ուրիշ շրջաններում աճեցնել, բայց չի ստացվում այն համն ու հոտը, այն որակը, որը կա Արենի գինու մեջ: Արենի խաղողից հիմնականում ստանում են 3 տեսակի գինիներ` կիսաչոր, կիսաքաղցր և չոր: 2010 թվականից Մոսկվայի պատվերով Արենի գործարանը սկսել է արտադրել նաև մրգային գինիներ` դեղձից, ծիրանից, բալից, մոշից, ազնվամորուց, սերկևիլից և նուռից, որը բերվում է Արցախից: Մառանում կաին կաղնուց պատրաստված տակառներ, Արցախից բերված տակառներ, 2 ֆրանսիական տակառներ, Հին Հայաստանից եւ հին գինեգործարաններից բերված կարասներ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններից էին ձեռք բերվել եւ որոնց մեջ նույնպես պահվում է Արենի գինին:
Արենի գինու պատրաստման եղանակները
Արենի գործարանի գինին համարյա չի տարբերվում տնական գինուց, որովհետև չեն օգտագործվում նոր տեխնոլոգիաներ , ստացվում է հին ճանապարհով, միայն տարբերվում է ֆիլտրմամբ` գինին շշալցվելուց առաջ ֆիլտրվում է: Խմորման պրոցեսում նույնպես չի օգտագործվում նոր տեխնոլոգիա, այլ այդ ամենը տեղի է ունենում տակառներում: Դառը գինին մեկ ամիս կանգնեցվում է խմորման պրոցեսին և դրանից 9-10 օր հետո արդեն պատրաստ է լինում, իսկ կիսաքաղցր գինին 3-րդ օրը արդեն կանգնեցվում է խմորման պրոցեսին և դրանից 3-4 օր հետո գինին արդեն պատրաստ է լինում: Արենի գործարանի ամենահին գինին դա 1994-1995 թվականներին արտադրված գինին է: Կիսաքաղցր գինիի մեջ շաքար չի ավելացվում, այլ պատրաստվում է սառեցման եղանակով, իսկ կիսաքաղցր գինիները ստանալու համար խառնում են կիսաքաղցր և չոր գինիները: Գինիների մասին տեղեկանալուց հետո մենք այցելեցինք գինեգործարանի հյուրընկալման սենյակը, որտեղ էլ համտեսեցինք Արենիի գինիներից:
Գինու համտեսումը
ԻՆձ շատ դուր է եկել Արենիի խաղողի բնիկ սորտից արտադրվող վարդագույն գինին:Այն ինձ դուր է գալիս սառը վիճակում,նամանավանդ ամռան շոգին:Գինին խմում են կում-կում,վայելելով համի և բուրմունքի համադրումը:Խմելով այն պետք է վայելել գերագույն հաճույք և չպետք է գինարբուքի վերածել: