Աշխարհի բնակչության սեռատարիքային և ազգային կազմը

Բնակչության սեռատարիքային կազմը

Բնակչության կազմը (կառուցվածքը) ամբողջ աշխարհի եւ ամեն մի առանձին երկրի բնակչության կարեւոր բնութագրիչներից է: Դրա մասին ճշգրիտ տեղեկություններ են տալիս մարդահամարները: Առավել կարեւոր ցուցանիշներից են բնակչության կազմն ըստ սեռի, տարիքի, կրթական մակարդակի, զբաղմունքի, ազգային եւ ռասայական պատկանելության, կրոնական դավանանքի:

Տվյալ պահին բնակչության սեռատարիքային կազմը զգալի չափով պայմանավորված է նախորդ ժամանակաշրջանի բնակչության վերարտադրության բնույթով եւ միաժամանակ մեծ ազդեցություն է թողնում բնակչության ներկա ու ապագա վերարտադրության ցուցանիշների վրա:

Բնակչության սեռային կազմը: Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս տղամարդկանց եւ կանանց թվաքանակների հարաբերակցությունը: Այս ցուցանիշը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն` երկրագնդի տարբեր տարածաշրջաններում եւ երկրներում:

Բնակչության սեռային կազմի վրա մեծ ազդեցություն են թողնում ծնելիության մակարդակը, կյանքի միջին տեւողությունը, միգրացիաները, պատերազմները, տնտեսության մասնագիտացման

բնույթը եւ այլն:

Գրեթե ամբողջ աշխարհում

երիտասարդ տարիքի տղամարդկանց եւ կանանց

Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետեւ կանայք տղամարդկանցից ավելի երկարակյաց են:

բնակչության

խմբերում

տղամարդիկ:

տվյալներով՝

նորածին աղջկա հաշվով ծնվում է 104–107 տղա: Մանկական տարիքում տղաների ավելի մեծ մահացության հետեւանքով թվաքանակները հավասարվում են:

ցածր տարիքային գերակշռում են Միջինացված աշխարհում 100

Աշխարհում բնակչության սեռային կազմում տղամարդկանց բաժինը 50,4% է: Տղամարդկանց բաժինը մեծ է նոր զարգացող երկրներում՝ 50,9%: Նրանց թվաքանակը գերակշռում է հատկապես Չինաստանում եւ Հնդկաստանում, ինչպես նաեւ Պարսից ծոցի

նավթարդյունահանող երկրներում՝ շնորհիվ տղամարդկանց ներհոսքի: Սակայն աշխարհի երկրների մեծ մասում բնակչության սեռային կազմում գերակշռում են կանայք: Դա հատկապես վերաբերում է զարգացած եվրոպական երկրներին, որտեղ կանանց

բաժինը 51,8% է: Այստեղ մեծ է ծերերի բաժինը, որոնց մեծամասնությունը կանայք են: Կանանց թիվն զգալի գերակշռություն ունի եվրոպական այն երկրներում, որոնք մեծաթիվ զոհեր են տվել Երկրորդ համաշխարհային պատերազմում (Ռուսաստան, Գերմանիա, Ուկրաինա, Բելառուս, Լեհաստան): Բնակչության սեռային կազմի տարածքային տարբերությունները պայմանավորված են նաեւ տնտեսության մասնագիտացման բնույթով: Այսպես՝ Ռուսաստանի կենտրոնական` տեքստիլ արդյունաբերության զարգացման շրջաններում զգալի է կանանց գերակշռությունը, իսկ Սիբիրի եւ Ուրալի լեռնահանքային արդյունաբերության շրջաններում` տղամարդկանցը:

Բնակչության տարիքային կազմը: Բնակչության տարիքային կազմը բնակչության բաշխումն է՝ ըստ տարիքային խմբերի: Սովորաբար առանձնացնում են բնակչության հետեւյալ տարիքային խմբերը` մինչեւ 14 տարեկաններ (երեխաներ), 15–59 տարեկաններ (երիտասարդ եւ հա

սուն մարդիկ՝ չափահաս բնակչություն) եւ 60 տարեկանից բարձր ¥ծերեր¤: Երբեմն առանձնացվում են նաեւ բնակչության հետեւյալ տարիքային խմբերը՝ մինչեւ 14 տարեկաններ, 15–64 տարեկաններ (աշխատանքային տարիք) եւ 65–ից բարձր: 2006 թ. աշխարհի բնակչության ընդհանուր թվում երեխաների բաժինը կազմել է 28,0%, աշխատանքային տարիքի մարդկանց բաժինը` 64,6%, իսկ ծերերինը` 7,4% ¥տե՛ս նկ. 15): Բնակչության տարիքային կազմը նախ եւ առաջ պայմանավորված է բնակչության վերարտադրության բնույթով: Երեխաների բաժինը մեծ է բնակչության

վերարտադրության երկրորդ տիպի ¥նոր զարգացող¤ երկրներում, ամենից առաջ` Աֆրիկայի երկրներում, որտեղ բարձր է բնակչության ծնելիության ցուցանիշը, եւ ցածր է բնակչության կյանքի միջին տեւողությունը: Սրանք «երիտասարդ» ազգերն են: Այդպիսի երկրներից է, օրինակ, Նիգերիան, որի բնակչության ընդհանուր թվի 45,1%–ը երեխաներ

են, իսկ

4,7%–ը՝

ծերեր:

Ընդունված է բնակչության տարիքային կազմը եւ սեռային կազմը միասին պատկերել սեռատարիքային բուրգի տեսքով (տե՛ս նկ. 16): Նոր զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով եւ նեղ գագաթով բուրգը, իսկ զարգացած երկրներին` նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով եւ գագաթով բուրգը: Անցումային երկրների բուրգի տեսքը մի փոքր այլ է. հիմքն ավելի լայն է, իսկ գագաթը՝ ավելի նեղ, քան զարգացած եվրոպական երկրներինը: Սեռատարիքային բուրգի միջնամասն ընդհանուր գծերով ցույց է տալիս աշխատանքային տարիքի (15–64 տ.) բնակչության քանակը (%–ով): Վերջին տասնամյակներին արագ աճում է ծեր բնակչության ցուցանիշը, եւ նվազում է երեխաների բաժինը, այսինքն՝ ընթանում է բնակչության ծերացման գործընթաց (նկ. 17): Եթե զարգացած երկրների մեծ մասը, հատկապես արեւմտաեվրոպական երկրներն արդեն ներկա ժամանակաշրջանում ծերացման վտանգի տակ են, ապա, ըստ մասնագետների կանխատեսումների, XXI դ. կեսերին բնակչության ծերացման վտանգը կսպառնա ողջ աշխարհին: Այդ ժամանակ աշխարհի չափանիշով մեծահասակ ¥ծեր) մարդկանց թիվը պատմության մեջ առաջին անգամ կհավասարվի երեխաների թվին:

Բնակչության տարիքային կազմի հետ անմիջապես առնչվում է կյանքի միջին տեւողության ցուցանիշը: Կյանքի միջին տեւողությունը պայմանավորված է բնակչության մահացության մակարդակով: Հասկանալի է, որ որքան բարձր է մահացության ընդհանուր գործակիցը, այնքան ցածր է կյանքի միջին տեւողությունը: Հին Հունաստանում եւ Հռոմում այն կազմում էր ընդամենը 25 տարի, իսկ XX դ. կեսերին` արդեն 46 տարի: 2006 թ. տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմել է 65,1 տարի, կանանցը` 69,6 ¥աղ. 11):Գիտնականները կանխատեսում են, որ 2050 թ. կյանքի միջին տեւողությունը կհասնի 75 տարվա: Կյանքի միջին տեւողության ցուցանիշն ունի աշխարհագրական մեծ տարբերություններ: Ամենաբարձր ցուցանիշներ 80 տարի եւ ավելի) ունեն զարգացած երկրները` Ճապոնիան, Ֆրանսիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ավստրալիան եւ այլն, որտեղ բարձր է բնակչության կենսամակարդակը, եւ լավ հիմքերի վրա է դրված առողջապահությունը: Կյանքի միջին տեւողության ամենացածր ցուցանիշներն (40–45 տարի) ունեն Աֆրիկայի ամենաաղքատ երկրները` Մոզամբիկը, Անգոլան, Զամբիան, Զիմբաբվեն եւ այլն, որտեղ ցածր է բնակչության կենսամակարդակը, եւ մեծ է սովյալների թիվը: Ամբողջ աշխարհի չափանիշով՝ կանայք միջին հաշվով ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Ընդ որում՝ զարգացած երկրներում այդ տարբերությունն ավելի է մեծանում 5–7 տարի): Դրա պատճառը տղամարդկանց՝ ավելի հաճախադեպ մահացու դժբախտ պատահարներն են, ավտովթարներ եւ այլն), ինչպես նաեւ համեմատաբար ավելի մեծ քանակով ծխախոտ եւ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը: Սակայն

Աֆղանստանում, Արեւադարձային Աֆրիկայի մի շարք երկրներում `Նիգեր, Զիմբաբվե եւ այլն, կանանց կյանքի միջին տեւողությունը ավելի ցածր է, քան տղամարդկանցը: Բնակչության սեռատարիքային կազմի տվյալներն անհրաժեշտ են աշխատանքային ռեսուրսների, դպրոցական եւ նախադպրոցական տարիքի երեխաների, զինծառայողների եւ թոշակառուների թիվը հաշվարկելու, ինչպես նաեւ սպառման առարկաների ծավալները ծրագրելու համար: Դա նաեւ ելակետային հիմք է բնակչության հեռանկարային թիվը կանխատեսելու համար:

Բնակչության ազգային կազմը

Երկրագնդի բնակչության ազգային կազմը շատ բարդ ու բազմազան է: Երկրագնդի վրա հաշվվում է 3–4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ եւ էթնոհոգեբանությամբ: Էթնոսը կամ էթնիկ ընդհանրությունը լեզվով, տարածքով, տնտեսությամբ, մշակույթով, էթնիկական ինքնագիտակցությամբ միավորված մարդկանց պատմականորեն ձեւավորված կայուն ընդհանրությունն է: Մարդկային հասարակության զարգացման ընթացքում առաջացել են էթնոսի երեք տեսակներ՝ ցեղեր, ազգություններ եւ ազգեր:

Ներկայումս աշխարհի որոշ տարածաշրջաններում եւ երկրներում միաժամանակ գոյություն ունեն էթնոսի բոլոր տեսակները: Էթնոսի ձեւավորման հիմքում ընկած է համատեղ աշխատանքային գործունեությունը, որը հնարավոր է միայն տարածքի ընդհանրության եւ հաղորդակցման ընդհանուր միջոցի՝ լեզվի առկայության պայմաններում: Ուստի բոլոր էթնոսներին հատուկ հատկանիշներ են տարածքը եւ լեզուն: Էթնոսի կարեւորագույն հատկանիշներից է նաեւ էթնիկական ինքնագիտակցությունը, այսինքն՝ մարդկանց որոշակի խմբին պատկանելու գիտակցումը: Էթնիկական ինքնագիտակցությունն ասես իր մեջ կենտրոնացնում է մարդկանց զգացմունքները՝ կապված իրենց ծագման, ցեղակիցների մերձավորության, մայրենի լեզվի, հայրենական տարածքի հետ:

Ցեղը էթնոսի ամենապարզ եւ ամենահին ձեւն է: Ցեղին բնորոշ գծերն են ցեղային ներամուսնությունը, արյունակցական կապերի առաջնայնությունը, բաժանումը տոհմերի: Ցեղի հատկանիշներն են նաեւ ընդհանուր տարածքի առկայությունը, ցեղային ընդհանուր լեզուն (բարբառը), ցեղային ինքնագիտակցությունը եւ ինքնանվանումը: Զարգացած տոհմային կարգ ունեցող ցեղերի մոտ կարեւոր հատկանիշ է նաեւ զինվորական եւ քաղաքացիական առաջնորդների միջոցով ցեղային ինքնակառավարումը: Ցեղերը սովորաբար գոյատեւում են մինչեւ դասակարգային հասարակության եւ առանձին

պետությունների կազմավորման շրջանը: Ցեղեր ներկայումս պահպանվել են Հասարակածային եւ Արեւադարձային Աֆրիկայում, Ամազոնի դաշտավայրում (հնդկացիական ցեղեր), Ասիայում (քոչվոր արաբներ, քրդեր, աֆղաններ եւ այլն):

Ազգությունը էթնոսի պատմական զարգացման երկրորդ փուլն է: Ազգությունն ունի ազգին բնորոշ հատկանիշները, սակայն սոցիալ–տնտեսական զարգացման ավելի ցածր աստիճան: Թեպետ ազգությունը ձեւավորվում է ցեղերի միությունից, սակայն տոհմացեղային կապերի ուղղակի շարունակություն չէ, այլ մի նոր հանրություն, որի մեջ ձուլվում են ոչ միայն ազգակից, այլեւ օտար ցեղերի հատվածներ:

Ընդհանուր նախնու մասին պատկերացումները աստիճանաբար փոխվում են որոշակի ցեղից առաջանալու մասին գիտակցության: Հին աշխարհի ազգությունները ծագել են նախնադարյան համայնական կարգերի քայքայման եւ ստրկատիրական

հարաբերությունների ձեւավորման շրջանում (հույներ, հայեր, հնդիկներ եւ այլն): Մի շարք ազգություններ (ֆրանսիացիներ, ռուսներ եւ այլն) առաջացել են նախնադարյան կարգերից ավատատիրականին անցնելու հիմքի վրա:

Ազգը էթնոսի պատմական զարգացման բարձրագույն ձեւն է: Ազգային միասնական շուկայի ձեւավորման եւ տնտեսական կապերի զարգացման շնորհիվ ստեղծված տնտեսական ընդհանրությունները նախադրյալներ դարձան ազգությունների համախմբման եւ ժամանակակից ազգերի ձեւավորման համար: Տնտեսական ընդհանրությունից եւ միասնական տարածքից բացի՝ ազգը բնութագրվում է նաեւ զարգացած գրական լեզվով: Վերջինս առաջանում է, որպես կանոն, այն տարածքային բարբառի հիման վրա, որը դարձել է ազգային պետության ձեւավորման միջուկը (օրինակ՝ Փարիզի բարբառը՝ ֆրանսիացիների համար, Լոնդոնինը՝ անգլիացիների համար, Արարատյան բարբառը՝ արեւելահայերի համար):

Ազգային ինքնագիտակցությունը մարդկանց մոտ կարող է պահպանվել նույնիսկ լեզվի մոռացության պայմաններում: Ազգի հատկանիշներից է նաեւ հոգեւոր մշակույթի եւ հոգեբանական խառնվածքի ընդհանրությունը, որն արտահայտվում է ազգային բնավորության գծերով:

Բացի վերը նշված երեք տեսակի էթնոսներից՝ տարբեր ժողովուրդների շփման գոտիներում ձեւավորվում են անցումային ազգային ընդհանրություններ (օրինակ՝ ԱՄՆ–ի հայերը, Կանադայի ֆրանսիացիները եւ այլն): Մարդկության պատմության ընթացքում անընդհատ տեղի են ունենում էթնիկ ընդհանրությունների փոփոխություններ: Տարբեր

պատճառներով քայքայվում են առանձին էթնոսներ, եւ առաջանում են նորերը: Այն երեւույթը, երբ ամրապնդվում է ազգի լեզվական ու մշակութային ընդհանրությունը, երբ ազգը դառնում է ավելի միասնական ու ամրակուռ, կոչվում է ազգային համախմբում (կոնսոլիդացիա):

Ազգային համախմբումը՝ որպես էթնիկական ակտիվ գործընթաց, շարունակում է կարեւոր դեր խաղալ Ավստրալիայում, Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրներում: Տեղի է ունենում նաեւ հակառակ երեւույթը՝ ազգերի ձուլումը (ասիմիլյացիա): Դա մի ազգի ձուլումն է մյուսի մեջ՝

վերջինիս լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով կամ որեւէ ազգի տարրալուծումն է այլ ազգերի մեջ: Ազգերի ձուլումը կարող է լինել բնական, այսինքն՝ խաղաղ ճանապարհով, աստիճանաբար, պատմական զարգացման երկարատեւ ժամանակահատվածում: Կարող է լինել նաեւ բռնի ձուլում, երբ իշխող ազգը ճնշումների ու հալածանքների միջոցով ստիպում է ազգային փոքրամասնությանը հրաժարվել իր լեզվից ու մշակույթից եւ ազգափոխվել:

Աշխարհի բնակչության ազգային (էթնիկական) եւ լեզվական կազմերը նույնը չեն: Կան ազգեր (շոտլանդացիները, շվեյցարացիները), որոնք խոսում են մի քանի լեզուներով: Ավելի տարածված է այն դեպքը, երբ նույն լեզվով խոսում են տարբեր ազգեր: Բնակչության աշխարհագրության համար առանձնապես կարեւոր է ժողովուրդների դասակարգումն՝ ըստ թվաքանակի եւ լեզվի: Աշխարհի ժողովուրդների մեծ մասը թվաքանակով փոքր է: Հանդիպում են նույնիսկ ժողովուրդներ, որոնց թվաքանակը չի անցնում հազար մարդուց, օրինակ` ալեութները, վեդդի ցեղերը Շրի Լանկայում, բոլտոկուդի ցեղերը Բրազիլիայում: Մեկ միլիոնից ավեի թվաքանակ ունեն շուրջ 300 ժողովուրդ: 100 մլն–ից ավելի թվաքանակ ունեցող խոշորագույն ժողովուրդներն են չինացիները, հինդուստանցիները, բենգալացիները, ԱՄՆ–ի ամերիկացիները, բրազիլացիները, ռուսները, ճապոնացիները, փենջաբցիները, բիհարցիները, մեքսիկացիները: Դրանց բաժին է ընկնում աշխարհի ամբողջ բնակչության շուրջ 40%–ը (տե՛ս նկ. 46): Գիտության մեջ ժողովուրդների դասակարգման համար չափանիշ ընտրելիս նախապատվությունը տրվում է լեզվին:

Աշխարհի լեզուներն ունեն հեռավոր եւ մոտ ընդհանրություններ, որոնք պայմանավորված են այդ լեզուները կրող ժողովուրդների պատմական ծագմամբ (արյունակցությամբ): Ազգակից լեզուները միավորվում են՝ կազմելով լեզվախմբեր: Եթե լեզվախմբերի կամ առանձին լեզուների միջեւ հեռավոր ազգակցություն է լինում, դրանք միավորվում եւ կազմում են լեզվաընտանիքներ: Լեզվախմբերի եւ լեզվաընտանիքների աշխարհագրական տարածման սահմաններն դարձակվել են՝ անգլերեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն: Միեւնույն ժամանակ իսպառ անհետացել են անցյալում տարածված բազմաթիվ լեզուներ (գոթական, խեթական եւ այլն):

Գիտնականներն առանձնացնում են 15 խոշոր լեզվաընտանիքներ: Դրանցից ամենատարածվածը հնդեվրոպականն է, որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է մոտ 150 ժողովուրդ՝ աշխարհի բնակչության մոտ կեսը: Այս լեզվաընտանիքի մեջ մտնող առավել խոշոր լեզվախմբերն են ռոմանականը, գերմանականը, սլավոնականը,

հնդարիականը: Հայերենը՝ որպես առանձին ճյուղ, նույնպես մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ: Այս լեզվաընտանիքի մեջ մտնող առավել տարածված լեզուներն են հինդին, անգլերենը, իսպաներենը, ռուսերենը, պորտուգալերենը, ֆրանսերենը եւ այլն (տե՛ս աղ. 12):

Աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը խոսում է չին–տիբեթական լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուներով, առաջին հերթին՝ չինարենով (շուրջ 1,2 մլրդ մարդ):

Ավելի փոքրաթիվ, բայց բավականին տարածված են ալթայան, սեմաքամյան, նիգերկորդոֆանյան, ավստրոնեզիական, պարաթայական, դրավիդյան, կովկասյան լեզվաընտանիքները (տե՛ս նկ. 47):

Ալթայան լեզվաընտանիքին պատկանող լեզուները լայն տարածում ունեն Եվրասիայի կենտրոնական շրջաններում: Այս լեզվաընտանիքի խոշորագույն լեզվախումբը թուրքականն է, որի մեջ մտնում են թուրքերենը, ադրբեջաներենը եւ այլ լեզուներ: Սեմաքամյան լեզվախմբին պատկանող ժողովուրդները տարածված են Արաբական թերակղզում եւ Հյուսիսային Աֆրիկայում, իսկ առավել տարածված լեզուն արաբերենն է: Նիգերակորդոֆանյան լեզվաընտանիքի լեզուներով խոսում է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի բնակչության հիմնական մասը: Պարաթայական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները զբաղեցնում են Հնդկաչինի եւ Չինաստանի հարավային մասի ընդարձակ տարածքները:

1․ Ի՞նչ գործոններ են ազդում բնակչության սեռային կազմի վրա: Ի՞նչ կապ կա բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև:

Եթե նկատի ունենք փոփոխությունները. ծնվում են ավելի շատ տղաներ, բայց 25-30 տարեկանից հետո գերակշռում են կանայք/, ապա առանձնացվում են տասը գլխավոր գործոններ: Դրանք են.

1. կնոջ և տղամարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններ,

2. մանկական տարիքում տղաների մահացության բարձր հաճախականություն,

3. տղամարդկանց աշխատանքային պայմանների դժվարություններ,

4. պարտադիր զինծառայության և պատերազմական գործողությունների ընթացքում զոհված տղամարդկանց մեծ թվաքանակ,

5. արտագնա աշխատանքներում և արտաքին գաղթերում տղամարդկանց մեծ թվով ներգրավվածություն,

6. տղամարդկանց կողմից ալկոհոլի և ծխախոտի չարաշահում,

7. տղամարդկանց շրջանում լայն տարածում գտած թմրամոլություն,

8. էքստրեմալ իրավիճակներում հայտնվելու տղամարդկանց անհիմն մղվածություն,

9. կանանց մարդավաճառություն և շահագործում (թրաֆիքինգ)

10. տնտեսապես զարգացող մի շարք պետություններում մանկահասակ աղջիկների վաղ ամուսնություն:

Բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև (և ոչ միայն) գոյություն ունեցող կապերը պայմանավորված են մի շարք գործոններով: Դրանք են պետության զարգացման մակարդակը, իրականացվող ժողովրդագրական քաղաքականությունը, անձնական նախասիրությունը: Ներկայացնեմ դրանց բովանդակությունը: Զարգացող պետություններում ունենում են շատ երեխաներ, իսկ զարգացածներում՝ ունենում են 1-2 անկախ սեռից: Ժողովրդագրական քաղաքականությունը միջոցառումների շարք է, որով պետությունն իր համար ցանկալի ձևով ազդում է բնակչության բնական շարժի վրա:

Ինչ վերաբերում է անձնական նախասիրությունը՝ նշեմ, որ ամենացավալի գործոնը սա է, քանի որ սրա փոփոխությունները պայմանավորված են նաև արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերություններից: Սրա բացասական կողմի դրսևորվումը հղիության արհեստական ընդհատումն է: Բնականաբար այս դեպքում մի տեսակ երկրորդական են դառնում պետության զարգացման մակարդակն ու ժողովրդագրական քաղաքականությունը:

2․Որո՞նք են հիմնական տարիքային խմբերը, ինչպե՞ս է փոխվել դրանց հարաբերակցությունը վերջին տասնամյակներին: Ի՞նչ է նշանակում բնակչության ծերացում:

Հիմնական տարիքային խմբերն են՝ մինչև 14 տարեկաններ (երեխաներ), 15–64 տարեկաններ (երիտասարդ և հասուն մարդիկ՝ չափահաս բնակչություն) և 65-ից բարձր ծերեր: Երբեմն առանձնացնում են նաև բնակչության հետևյալ տարիքային խմբերը՝ մինչև 15 տարեկաններ, 15–59 տարեկաններ (աշխատանքային տարիք) և 60–ից բարձր: Որը կարելի է տեսնել գծապատկերում ըստ տարածաշրջանների։

Գծապատկերում երևում է, որ վերջին տասնամյակներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զարգացած և զարգացող երկրներում, նկատվում է տարբեր տեմպերով երեխաների բաժնի նվազում և ծերերի բաժնի ավելացում բնակչության ընդհանուր թվում։ Այս միտումները ավելի են խորանալու, բացի այդ՝ զարգացած երկրներում նվազելու, իսկ զարգացող երկրներում աճելու է աշխատունակ բնակչության բաժինը։

Բնակչության ծերացումը մեծ տարիքի մարդկանց (60-65 տարեկանից բարձր) տեսակարար կշռի ավելացումն է ընդհանուր բնակչության մեջ։ Երբ այդ տարիքի մարդկանց բաժինը հավասար է՝ 8%, բնակչությունը երիտասարդ է, 8-10%-ի դեպքում՝ համարյա ծերացում, 10-12%՝ բուն ծերացում իսկ 12%-ից բարձր՝ ժողովրդագրական ծերացում։

3․ Ինչպե՞ս են փոփոխվել էթնոսները պատմական տարբեր ժամանակահատվածներում:

Էթնիկ հանրույթներն իրապես գոյություն ունեցող խմբեր են, որոնք ծագում, գործառնում եւ փոխազդում են միմյանց հետ եւ վերջապես մեռնում։ Նման հայեցակարգի համաձայն՝ առաջին
էթնոսները համարվում են մարդկության սկզբնական բնութագիրը եւ ծագել են մարդու ժամանակակից տեսակի երեւան գալու հետ նախնադարյան հասարակարգի ժամանակաշրջանում։
Ընդունված է էթնոսները բաժանել երեք տեսակներ։ Ամենավաղ տեսակին վերաբերում է ցեղը՝ բնորոշ նախնադարյան հասարակարգին։ Էթնոսի երկրորդ տեսակը ազգությունն է, որը սովորաբար կապվում է ստրկատիրական եւ ֆեոդալական հասարակարգերի հետ։ Էթնոսի երրորդ տեսակը ազգն է, ծագում է կապիտալիստական հարաբերությունների եւ տնտեսական կապերի համաշխարհային ինտենսիվացման հետ:

4․Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։

5․ Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայաստան:

Արգենտինա – քրիստոնեություն, կաթոլիկ

Իսրայել – հուդայականություն

Ճապոնիա – շինտո

Չինաստան – Չինաստանի ազգային կրոն, աթեիստ

Ռուսաստան – քրիստոնեություն, ուղղափառ

Ֆրանսիա – քրիստոնեություն, կաթոլիկ

Կանադա – քրիստոնեություն, կաթոլիկ

ԱՄՆ – քրիստոնեություն, բողոքական

Իրան – իսլամ, շիա

Սաուդյան Արաբիա – իսլամ, վահաբիականություն

Ալժիր – իսլամ

Նիգերիա – իսլամ

Վիետնամ – աթեիզմ

Նիդերլանդներ – աթեիզմ

Ղազախստան – մահմեդականություն, հանաֆիական մազհաբ

Ուկրաինա – քրիստոնեություն, ուղղափառ

Թուրքիա – մահմեդականություն, սուննի իսլամ

Ուրուգվայ – քրիստոնեություն, կաթոլիկ

Վրաստան – քրիստոնեություն, ուղղափառ

Բրազիլիա – քրիստոնեություն, կաթոլիկ

Ավստրալիա – քրիստոնեություն, կաթոլիկ

Մոնղոլիա – տիբեթական բուդդիզմ, գելուգ

Հունաստան – քրիստոնեություն, ուղղափառ

Լեհանստան – քրիստոնեություն, կաթոլիկ

Հս. Կորեա – աթեիզմ

Հայաստան – քրիստոնեություն, առաքելական

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s