Բնակչության կրոնական կազմը

Կրոնը շարունակում է կարեւոր դեր խաղալ մարդկանց անձնական, հոգեւոր եւ ընտանեկան կյանքում: Զգալի է կրոնի ազդեցությունը էթնոսների ձեւավորման, նրանց մշակույթի ու պետականության զարգացման գործում եւ միջազգային հարաբերություններում:

Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա:
Այսպես՝ մահմեդականությունը եւ հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը եւ բազմազավակությունը, կաթոլիկությունը եւ մահմեդականությունն արգելում են հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը:
Կրոնական եւ էթնիկական հանրությունների սահմանների հարաբերակցությունը պատմական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել: Վաղ ժամանակներում էթնիկական եւ կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:
Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ:
Իրենց տարածմանն ու դերին համապատասխան՝ բոլոր կրոնները ստորաբաժանվում են համաշխարհայինի եւ ազգայինի: Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամը) եւ բուդդայականությունը: Քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունել են հայերը 301 թ.: Դավանորդների թիվը XXI դ. սկզբներին կազմում է շուրջ 1,9 մլրդ մարդ ¥աղ. 13¤: Նրանք հիմնականում ապրում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում ու Ասիայի մի քանի երկրներում: Քրիստոնեությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների՝ կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառություն:
Քրիստոնեության առավել տարածված եւ արագ աճող ուղղությունը կաթոլիկությունն է, որի դավանորդների թիվն անցնում է 1 մլրդ մարդուց: Կաթոլիկությունն իշխող կրոն է մեծ թվով եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում եւ այլն: Սակայն ներկայումս կաթոլիկների թվով առաջատարը Լատինական Ամերիկան է: Կաթոլիկների թվով աշխարհի ամենամեծ երկիրը Բրազիլիան է: Մեծ թվով կաթոլիկներ են ապրում ԱՄՆ–ում եւ Կանադայում, Կենտրոնական Աֆրիկայի երկրներում (Կոնգո, Մոզամբիկ եւ այլն), ասիական երկիրներից՝ Ֆիլիպիններում:
Կաթոլիկությունը դարձել է արեւմտյան քաղաքակրթության հոգեւոր հիմքը: Կաթոլիկ եկեղեցին գլխավորում է Հռոմի պապը, որի նստավայրը Վատիկանն է:
Քրիստոնեության ուղղություններից հետեւորդների թվով եւ տարածական ընդգրկվածությամբ երկրորդը բողոքականությունն է (շուրջ 640 մլն մարդ): Բողոքականությունը իշխող կրոն է Հյուսիսային Եվրոպայի երկրներում, Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ եվրոպական երկրներում: Բողոքականների թվով աշխարհում առաջատար երկիրը ԱՄՆ–ն է: Բողոքականները շատ են նաեւ Բրիտանական կղզիներից վերաբնակեցված այլ երկրներում՝ Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Ուղղափառների թիվն աշխարհում անցնում է 200 մլն–ից: Այն իշխող կրոն է Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի մի շարք երկրներում (Ռուսաստանում, Ուկրաինա, Բելառուս, Հունաստան, Վրաստան, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Կիպրոս եւ այլն): Ուղղափառությունը դարձել է արեւելյան սլավոնական քաղաքակրթության հոգեւոր հիմքը: Քրիստոնեության առանձին ճյուղ է Հայ առաքելական եկեղեցին, որի դավանորդների թիվն անցել է 6 մլն–ից: Այն իշխող կրոն է Հայաստանի Հանրապետությունում: Տարածված է նաեւ Ասիայի, Եվրոպայի եւ Ամերիկայի հայաշատ երկրներում:
Մահմեդականությունը (մոտ 1,2 մլրդ մարդ) տարածված է շուրջ 50՝ մեծ մասամբ ասիական երկրներում: Մահմեդականությունն իշխող կրոն է Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի երկրներում, Պակիստանում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ այլն, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում: Մահմեդականության երկու հիմնական ուղղություններն են սուննիականությունը եւ շիականությունը: Առաջինը իշխող ուղղություն է մահմեդական երկրների մեծ մասում, երկրորդը՝ Իրանում, Ադրբեջանում, Եմենում, մասամբ՝ Իրաքում եւ Լիբանանում: Համաշխարհային կրոններից ամենահինը բուդդայականությունն է:: Լայնորեն տարածված է Արեւելյան, Հարավարեւելյան Ասիայում եւ փոքր չափով՝ նաեւ Հարավային Ասիայի երկրներում: Բուդդայականության հետնորդների թիվը շուրջ 350 մլն է: Այս կրոնի ներսում առանձնանում են երկու հիմնական ուղղություններ՝ մահայանան եւ հինայանան: Մահայանան տարածված է առավելապես Արեւելյան Ասիայում, ինչպես նաեւ Վիետնամում, Նեպալում, Հնդկաստանում: Հինայանան տարածված է Մյանմայում, Թաիլանդում, Լաոսում, Կամբոջայում, Շրի Լանկայում: Առանձին ճյուղ է համարվում լամայականությունը, որը դավանում են Մոնղոլիայում, Տիբեթում (Չինաստան): Ի տարբերություն համաշխարհային կրոնների՝ մյուս կրոններն ունեն սահմանափակ տարածում եւ հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ:
Ազգային կրոններից հատկապես մեծաթիվ հետեւորդներ ունեն Հնդկաստանում՝ հինդուիզմը, Չինաստանում՝ կոնֆուցիականությունը եւ դաոսականությունը, Ճապոնիայում՝ սինտոյականությունը: Ամենահին կրոններից է հուդայականությունը, որն այժմ Իսրայելի պետական կրոնն է: Այն ունի ավելի քան 14 մլն հետեւորդ Իսրայելում, ԱՄՆ–ում եւ հրեական մեծ համայնքներ ունեցող այլ երկրներում: Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Օվկիանիայում զգալի տարածում ունեն տեղական հավատքներն ու ցեղային ավանդական պաշտամունքները (շուրջ 100 մլն մարդ): Այսպես՝ ֆետիշիզմը տարածված է արեւադարձային Աֆրիկայում, տոտեմիզմը՝ Ամերիկայի հնդկացի ների եւ Ավստրալիայի բնիկների մոտ, շամանիզմը՝ հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդների մոտ:
Աշխարհի բնակչության ընդհանուր թվում զգալի բաժին ունեն (մոտ 20%) աստվածամերժները (աթեիստները), որոնք հավատացյալ չեն եւ որեւէ կրոնի չեն հետեւում:

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:

Ըստ իս, կրոնը հասարակության մեջ կատարում է կարգավորող և համախմբող դեր։ Մեծ է կրոնի ազդեցությունը բնակչության բնական վերարտադրության վրա: Այսպես՝ մահմեդականությունը եւ հինդուիզմը խրախուսում են վաղ ամուսնությունը եւ բազմազավակությունը, կաթոլիկությունը եւ մահմեդականությունն արգելում են հղիության արհեստական ընդհատումը: Մահմեդականությունը խրախուսում է բազմակնությունը, իսկ հինդուիզմը արգելում է ամուսնալուծությունը։

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Էթնոսի պատմական ձևերից է ազգը, որը ձևավորվում և վերարտադրվում է տարածքի ընդհանրության, տնտեսական կապերի, լեզվի, մշակույթի, հոգեկերտվածքի հիմքի վրա։ Որոշ դեպքերում ազգը դիտվում է որպես մարդկանց համախմբություն հանդիսացող յուրահատուկ քաղաքական ուժ, որը միավորվում է հայրենիքի և նրա շահերի պաշտպանությամ ընդհանուր հիմքի վրա։ Իմ կարծիքով կրոնը նույնպես կատարում է համախմբություն հանդիսացող յուրահատուկ քաղաքական ուժ։ Ըստ այդմ նրանց միջև կախվածություն կարելի է տեսնել այս սկզբունքով։

3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:

Քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է, որին դավանում է 2,3 մլրդ մարդ գերազանցապես Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային և Կենտրինական Աֆրիկայում։ Քրիստոնեությունը բաժանվում է մի քանի ճյուղերի եկեղեցիների՝ կաթոլիկ, բողոքական, ուղղափառ, հայ առաքելական։ 2,3 մլրդ քրիստոնյաներից 1,2 մլրդ-ը կաթոլիկներ են, 800 մլն-ից ավելին՝ բողոքականներ, 260 մլն-ն՝ ուղղափառներ։

4․ Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Պատմականորեն, ամեն էթնիկ խումբ ունեցել է իր ազգային կրոնը։ Կրոնը տվյալ ազգության մշակույթի որոշիչ մասն էր՝ լեզվի և սովորույթների հետ մեկտեղ։ Հուդայականության մեջ կիրառվող գոյիմ բառը կիրառվում էր ցույց տալու համար որոշակի ազգություն և օգտագործվում էր այն համատեքստում, որ յուրաքանչյուր ազգություն ունի իր կրոնը։ Ժամանակի հետ այնպիսի ագրեսիվ քաղաքականություն վարող կրոններ ինչպիսիք են քրիստոնեությունն ու իսլամը, սկսեցին բոլոր ազգային կրոնները որակել որպես «հեթանոսական», «անքաղաքակիրթ», «շիրք» (կռապաշտական), «քաֆիրուն»(անհավատ)։ Վերջին 2000 տարում ազգային կրոնների մեծամասնությունը վերացվել կամ հասարակական կյանքից դուրս են մղվել այս երկու կրոնների կողմից. Եվրոպայում, օրինակ, կելտական, գերմանական, հայկական, սկանդինավյան, հունական և հռոմեական ազգային կրոնները դուրս մղվեցին քրիստոնեության կողմից։ Կապված աշխարհագրական հայտնագործությունների ու գաղութացման հետ՝ նույնը տեղի ունեցավ Ամերիկայի և Աֆրիկայի ազգային կրոնների հետ։ Նման ձևով՝ իսլամը ոչ միայն վերջնականորեն վերացրեց արաբնների ազգային կրոնը, այլև վերջնականորեն արմատախիլ արեց հին եգիպտական կրոնը և պարսիկների զրադաշտականությունը։ Ավելի խաղաղ կերպով նույնը ժամանակին անում էր բուդդայականությունը՝ իր ազդեցությունը մեծացնելով տեղական հավատալիքների վրա այնքան, որ դրանք այժմ համարվում են բուդդայականության ճյուղեր։ Այնուամենայնիվ, որոշ ազգային կրոններ քանակապես շարունակում են ամուր մնալ, ինչպես հնդիկների հինդուիզմը, հրեաների հուդայականությունը, չինացիների շենիզմը և ճապոնացիների սինտոիզմը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s