Ընտանեկան նախագիծ: Հայկական ավանդական ուտեստներ կանաչիներից

Թարխուն

Թարխունի օգտակար և կարևոր հատկությունները, որը ունի հակաճիճվային հատկություն: Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ, անոթներն ամրացնող և մարսողությունը բարելավող հատկություն։ Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։ Թարխունը օգտագործում են որպես հակալնդախտային եւ միզամուղ միջոց, մարսողության խանգարումների դեպքում։ Բույսը նպաստում է կանանց այն հորմոնների առաջացմանը, որոնք նպաստում են կալցիումի յուրացմանն օրգանիզմում, ինչը կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։

Թարխունի վերգետնյա մասը պարունակում է եթերային յուղ, որը հիմնականում կազմված է էստրագոնից, տերպեններից, ալդեհիդներից, ինչպես նաև` դաբաղային նյութերից, դառնանյութերից, խեժերից և այլն: Սննդի մեջ օգտագործում են թարխունի երիտասարդ ցողունն ու տերևները, որոնք հավաքում են մինչև բույսի ծաղկելը: Օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: Թարխունը լայնորեն օգտագործվում է արաբական և կովկասյան խոհանոցներում: Այսպես, օրինակ` հայերը գտնում են, որ ձկնեղենն առանց թարխունի հնարավոր չէ պատկերացնել: Թարխունի եթերայուղից ստացվող քացախն օգտագործում են պահածոների, մսից, ձկից, բանջարեղենից, պանրից պատրաստվող ուտեստներում: Թարխունն օգտակար է նաև զովացուցիչ ըմպելիքների և լիկյորների պատրաստման համար: Որպես բուժիչ միջոց, թարխունը օգտագործել են դեռևս հին ժամանակներից: Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ և անոթներն ամրացնող, մարսողությունը բարելավող և ստամոքսահյութի արտադրությունը խթանող հատկություն:

Կանաչ սոխի Բուժիչ հատկություները:

Սոխի կանաչ սնամեջ տերևների 100 գրամում պարունակվում է մոտ 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 18 մկգ ֆոլիաթթու, 1 մգ վիտամին E, B և K վիտամիններ, ռուտին։ Տերևը հարուստ է ցինկով և երկաթով, կալիումով, պարունակում է մագնիում, կալցիում, ֆոսֆոր, ծծումբ, ֆտոր, քլոր, ալյումինիում, մարգանեց, պղինձ, քրոմ, կոբալտ, մոլիբդեն։

Ցինկի սակավությունը կարող է դառնալ մազաթափության և եղունգների դյուրաբեկության պատճառ, բացասաբար է անդրադառնում կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։

Ցինկն անհրաժեշտ է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի և ինսուլինի գոյացման, իմունային համակարգի ձևավորման համար։
Կոբալտը, մոլիբդենը, քրոմը և երկաթը նպաստում են օրգանիզմի արյունաստեղծ օրգանների` լյարդի և փայծաղի գործունեությանը։

Սոխով թրմված որակյալ քացախը կիրառվում է դեղնախտի և փայծաղի մեծացման դեպքում։ Փայծաղի ֆունկցիաներից մեկը կայանում է նրանում, որ զտում է արյունը և հեռացնում արյան հոսքի միջից ծերացած` իրենց դարն ապրած թրոմբոցիտները, որոնք չհեռացվելու դեպքում կկուտակվեն անոթների պատերի վրա և խցանում կառաջացնեն։
Սոխի բոլոր տեսակները և դրանց մասերը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը, իջեցնում են ճնշումը և կարգավորում սրտի աշխատանքը։ Նման հատկություններ ունի նաև սխտորը։ Կանաչ սոխը հարուստ է B2 վիտամինով, որը կանխարգելում է ճարպային նստվածքի առաջացումն անոթների պատերի վրա։

Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Սոխը բացում է արյունատար անոթները, աշխուժացնում է արյան շրջանառությունը»։

Ժամանակակից բժշկությունը գտնում է, որ կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը, նաև կա կարծիք, որ «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների բորբոքված, վնասված հատվածներում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s