Բնակչության միգրացիա

Բնակչության աշխարհագրության հիմնական խնդիրներից է բնակչության տարածական տեղաշարժերի վերլուծությունը: Բնակչության տարածական շարժունակության տեսակները բազմազան են: Դրանք կարող են լինել ամենօրյաժամանակավորսեզոնային եւ մշտական:

Բնակչության թվի աճի, կազմի եւ տեղաբաշխման վրա առանձնապես մեծ ազդեցություն է թողնում մարդկանց բնակության վայրի փոփոխությունը երկար ժամանակով, այսինքն՝ միգրացիան (գաղթը): Յուրաքանչյուր երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը փոփոխվում է ոչ միայն բնական, այլեւ մեխանիկական շարժի, այսինքն՝ միգրացիայի հաշվին:

Մեծ է միգրացիայի նշանակությունը երկրների տնտեսության զարգացման եւ տարածքային կազմակերպման գործում: Այն զգալի ազդեցություն է թողնում բնակչության թվի աճի, վերարտադրության, կազմի եւ տեղաբաշխման վրա ոչ միայն առանձին բնակավայրերի եւ շրջանների, այլեւ երկրների եւ աշխարհամասերի չափանիշով: Ամերիկայի եւ Ավստրալիայի բնակչության մեծ մասը Եվրոպայից գաղթածների սերունդներն են:

Երիտասարդների միգրացիան առաջացնում է բնակչության տարիքային կազմի փոփոխություններ, որն էլ իր հերթին ազդում է բնակչության բնական շարժի ցուցանիշների վրա:

Ուղղակի կապ գոյություն ունի բնակչության միգրացիայի եւ էթնիկական գործընթացների միջեւ: Բնակչության զանգվածային վերաբնակեցման հետեւանքով տեղի է ունենում տարբեր ազգային խմբերի միաձուլում ու համախմբում եւ դրանց հետեւանքով՝ նոր ժողովուրդների կազմավորում: Նոր վերաբնակեցված երկրներն ունեն խայտաբղետ, բարդ ռասայական եւ ազգային կազմ: Բնակչության միգրացիայի բնութագրման համար օգտագործում են մի շարք քանակական ցուցանիշներ: Դրանցից են միգրացիայի մնացորդը, ծավալը, ինտենսիվությունը:

Միգրացիայի մնացորդը որոշակի ժամանակահատվածում եկողների եւ մեկնողների հարաբերակցությունն է: Միգրացիայի մնացորդը կարող է լինել դրական, երբ եկողները գերազանցում են մեկնողներին, եւ բացասական, երբ մեկնողներն են գերազանցում եկողներին:

Միգրացիայի ծավալը ժամանակի որոշակի հատվածում տվյալ երկրի, շրջանի կամ բնակավայրի եկողների եւ մեկնողների ընդհանուր թիվն է:

Գ = Ե+ Մ/Բ • 100%

Միգրացիայի ինտենսիվությունը ցույց է տալիս բնակչության շարժունակությունը եւ արտահայտվում է բնակչության միգրացիայի շարժունակության գործակցով: Միգրացիայի գործակիցը (Գ)` եկողների (Ե) եւ մեկնողների (Մ) թվերի գումարի եւ միավոր ժամանակահատվածում (տարի) բնակչության միջին թվաքանակի (Բ) հարաբերությունն է` արտահայտված տոկոսներով: Միգրացիայի գործակիցը հաշվարկվում է ինչպես առանձին տարածքային միավորների` երկրների, շրջանների, բնակավայրերի, այնպես էլ առանձին սոցիալական, ազգային եւ սեռատարիքային խմբերի համար: Այն առավել բարձր է երիտասարդների (16–30 տ.)շրջանում եւ տղամարդկանց մոտ: Քաղաքաբնակների միգրացիայի ինտենսիվությունն ավելի բարձր է, քան գյուղաբնակներինը: Ավելի բարձր կենսամակարդակ եւ կրթական աստիճան ունեցող եվրոպական ազգերի եւ ամերիկացիների մոտ այն ավելի բարձր է, քան աֆրիկյան եւ ասիական առավելապես ագրարային տնտեսություն վարող ազգերի մոտ:

Միգրացիան կարելի է դասակարգել ըստ տարածքի ընդգրկման, ուղղության, տեւողության, բնույթի, ձեւի:

Ըստ տարածքի ընդգրկման՝ միգրացիան (գաղթը) լինում է միջմայրցամաքային, միջերկրային, ներերկրային կամ միջշրջանային, ներշրջանային: Ըստ ուղղությունների՝ միգրացիան լինում է արտաքին (միջմայրցամաքային, միջերկրային) կամ ներքին (միջշրջանային, ներշրջանային):

Որոշակի երկրի առնչությամբ միգրացիան լինում է 3 տեսակի՝ էմիգրացիա (արտագաղթ), իմիգրացիա (ներգաղթ) եւ ռեմիգրացիա (հետգաղթ): Արտագաղթը մարդկանց տեղաշարժն է տվյալ երկրից այլ երկիր, իսկ ներգաղթը՝ մեկ այլ երկրից տվյալ երկիր: Հետգաղթը նախկինում արտագաղթած բնակչության վերադարձն է: Հայրենադարձությունը հետգաղթի այն տիպն է, երբ հայրենիք է վերադառնում բռնագաղթված բնակչությունը:

Ըստ տեւողության՝ առանձնացնում են միգրացիայի 3 տեսակ՝ մշտական, սեզոնային եւ ժամանակավոր:

Ըստ պատճառների՝ միգրացիան լինում է սոցիալ–տնտեսական, քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան–կենցաղային եւ էկոլոգիական:

Առավել տարածվածը սոցիալ–տնտեսականն է, երբ միգրացիան կատարվում է աշխատանք ստանալու եւ ավելի բարձր աշխատավարձ ունենալու հեռանկարով: Սովորաբար այն ընթանում է տնտեսապես հետամնաց երկրներից կամ շրջաններից դեպի ավելի զարգացած եւ բարձր կենսամակարդակ ունեցող երկրներ կամ շրջաններ: Քաղաքական միգրացիաները կապված են պետությունների սահմանների փոփոխության, ազգերի կամ ազգային փոքրամասնությունների շահերի ոտնահարման, ինչպես նաեւ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումների հետ:

Ազգային պատճառով միգրացիայի օրինակ է Ադրբեջանից շուրջ 400 հազար հայերի բռնագաղթը Հայաստանի Հանրապետություն եւ այլ երկրներ: Քաղաքական (ազգային¤ միգրացիայի հետ անմիջականորեն առնչվում են կրոնական հողի վրա տեղի ունեցած գաղթերը, օրինակ՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ:

Միգրացիայի առանձին պատճառ կարելի է համարել նաեւ բնական տարերային աղետների` երկրաշարժերի, սողանքների, ջրհեղեղների եւ տեխնածին աղետների` ատոմակայանների, քիմիական գործարանների վթարների հետեւանքով էկոլոգիական վիճակի խիստ վատացման պատճառով բնակության վայրի փոփոխությունները: Այսպես՝ 1988 թ. դեկտեմբերի 7–ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով ավելի քան 110 հազ. մարդ աղետի գոտուց վերաբնակեցվեց այլ շրջաններ եւ երկրներ:

Միգրացիայի պատճառ կարող են լինել ընտանեկան–կենցաղային շարժառիթները՝ ընտանիքների միավորումը կամ տրոհումը:

Ըստ բնույթի՝ միգրացիան լինում է կամավոր կամ հարկադիր: Հարկադիր միգրացիաները լայնորեն իրագործվել են վաղ անցյալում: Օրինակ՝ XVIII դ. Աֆրիկայից սեւամորթ ստրուկների հարկադիր գաղթը դեպի Ամերիկա, XVII դ. Շահ Աբասի կողմից հայերի բռնի բնակեցումը Իրանի կենտրոնական շրջաններում առեւտրի եւ արհեստների զարգացման նպատակով: Ներկայումս էլ միլիոնների են հասնում փախստականները (ավելի քան 20 մլն¤ եւ, այսպես կոչված, մարդկանց անօրինական փոխադրումները:

Ըստ ձեւի՝ միգրացիան լինում է կազմակերպված (ծրագրավորված) կամ անկազմակերպ (տարերային): Կազմակերպված միգրացիայի օրինակ է նախկին ԽՍՀՄ–ում Ղազախստանի խոպան հողերի, Արեւմտյան Սիբիրի նավթային ռեսուրսների յուրացման նպատակով երկրի խտաբնակ արեւմտյան շրջաններից ազատ աշխատուժի մի մասի վերաբնակեցումը:

Արտաքին գաղթերը դիտվել են վաղ ժամանակներից սկսած: Պատմությունից հիշենք «Ժողովուրդների մեծ գաղթը» վաղ միջնադարում, որը հատկապես մեծ ազդեցություն թողեց Եվրոպայի ազգային կազմի եւ քաղաքական քարտեզի ձեւավորման վրա:

Գաղթերը ավելի զանգվածային են դարձել նոր եւ նորագույն ժամանակներում: Բավական է ասել, որ ամբողջ Ամերիկա եւ Ավստրալիա աշխարհամասերը, Աֆրիկայի ծայր հարավը բնակեցվել եւ յուրացվել են գլխավորապես Եվրոպայից արտագաղթածների հաշվին: Միայն XIX դ. եվրոպական երկրներից շուրջ 60 մլն մարդ տեղափոխվել է Ամերիկա:

Արտաքին կամ միջազգային գաղթերը հիմնականում կրում են աշխատանքային բնույթ: Եթե նախկինում գերակշռում էր «մկանների հոսքը», ապա ներկայումս մեծ չափերի է հասել «ուղեղների հոսքը» դեպի հատկապես ԱՄՆ եւ Արեւմտյան Եվրոպա: Ներկայիս արտաքին գաղթի հիմնական ուղղություններն են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի նոր զարգացող եւ գերբնակեցված երկրներից եւ տարածաշրջաններից, Արեւելյան Եվրոպայից եւ նախկին ԽՍՀՄ–ի տարածքից դեպի Հյուսիսային Ամերիկա, Արեւմտյան Եվրոպա, մասամբ նաեւ Ավստրալիա, Բրազիլիա, Իսրայել, ՀԱՀ:

Արաբական տարբեր երկրներից, հարեւան ասիական երկրներից միլիոնավոր գաղթականներ են աշխատում Պարսից ծոցի ավազանի երկրների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քուվեյթ եւ այլն) նավթարդյունաբերության մեջ եւ ծառայությունների ոլորտում:

Ի տարբերություն արտաքին միգրացիայի՝ ներքին միգրացիան չի փոխում երկրի բնակչության թվաքանակը, այն ազդում է երկրի տարածքում բնակչության տեղաբաշխման վրա: Առավել տարածված են գյուղերից եւ փոքր քաղաքներից բնակչության հոսքը դեպի խոշոր քաղաքներ: Ներքին միգրացիաները առանձին երկրներում տեղի են ունենում խիտ բնակեցված շրջաններից դեպի նոր յուրացվող շրջաններ, ինչպես նաեւ անբարենպաստ բարձր լեռնային շրջաններից դեպի հարթավայրային շրջաններ:

1․ Ի՞նչ է տարաբնակեցումը: Ի՞նչ գործոններ են ազդում տարաբնակեցման վրա:

Տարաբնակեցում է կոչվում որոշակի տարածքում բնակավայրերի տեղաբաշխումը։ Այն որոշակի տարածքում ձևավորված բնակավայրի ցանց է։ Իսկ լայն իմաստով, բնակչության ու բնակավայրերի տարածական կազմակերպման ձև է։ Բնական գործոններից տարաբնակեցման վրա առավել ազդեցություն են ունենում ռելիեֆը, ջրագրական ցանցը, հողակլիմայական պայմանները։ Տարաբնակեցման վրա ազդող հիմնական և որոշիչ գործոնը տնտեսականն է՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, սպասարկման ոլորտը։

2․ Ի՞նչ կապ եք տեսնում բնական միջավայրի, արտադրության և տարաբնակեցման միջև:

Տարաբնակեցումը տարբեր մեծության և տիպի բնակավայրերի ցանցն է որևէ տարածքում։ Բնական պայմանների ազդեցությունը տարաբնակեցման վրա հանդիսանում է տվյալ տարածի յուրացնան համար հաշվի առնվող բնական պայմանները, որը կարող է լինել տարածքի թեքություն, ծովի մակարդակից ունեցած բարձրություն և հեռավորություն , ապարները և այլն։ Իսկ կապը արտադրության հետ հանդիսանում է տարաբնակեցման օրինաչափություններից մեկը։ Այլ կերպ ասած տարաբնակեցման գործում մեծ ազդեցություն են ունենում բնական պայմանները և արտադրությունը։

3․ Ամբողջ աշխարհում ի՞նչ չափանիշներ են ընդունված քաղաքների առանձնացման համար:

Քաղաքների խմբավորման հիմքում ընկած են քանակական հատկանիշները՝ մարդաշատություն, տարածք։ Օրինակ Չինաստանում քաղաք է համարվում այն բնակավայրը, որն ունի 20 000 և ավել բնակչություն։

Իսկ դասակարգման հիմքում՝ որակական հատկանիշները՝ գործառույթները, ծագումնաբանությունը, հատակագծային կառուցվածքն ու սոցիալ-ժողովրդական կառուցվածքը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s