Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ
Թեմաներ՝
<<Հայկական հարցի միջազգայնացումը>>
1- <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>
2- <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>
<<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը առաջ էր եկել 18-րդ դարի վերջին և ստացել էր Արևելյան հարց անվանումը։
- Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։Արևելյան հարցի մի դրսեվորումն էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի Սուրբ վայրերին տիրելու համար։Դա կաթոլիկ ուղղափառ,Հայ առաքելական եկեղեցիներին միջև ընթացող վեճն էր,որը դարձավ միջազգային քնարկմանհարց։
- Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։ 1853 թ տեղի ունեցավ ռուս թուրքական պատերազմը,որը հայտնի է Ղրիմի պատերազմ։1854թ Թուրքիայի միացան մեծ Բրիտանիան,Ֆրանսիան և Սարդինական թագավորությունը։
- Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։ռուսական բանակը պարտություն է կրում Ղրիմ թերակղզում։1856թ մարտին Փարիզում կնքված հաշտության պայմանագրով կատարվում է գրաված տարածքների փոխանակում։Ղրիմը վերադարձնելու համար Ռուսաստանը կրկին հրաժարվում է արևմտյան Հայաստանում գրաված հողերից։
- Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։Պարտությունը կրելուց հետո Ռուսաստանի գլխավոր խնդիրը դարձավ բալկանյան իր թուլացած դիրքերի ամրապնդումը։
- Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>։սահմանադրական միապետությունում միապետը նա պետության գլուխն է սակայն իշխանության ձևավորման վրա իրավունքը պատկանում է պառլամենտին։
- Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։Պատերազմի գլխավոր թատերաբեմը Բալկանյան թերակղզին էր:Ռուսական զորակազմը հաղթանակներ տարավ թուրքական հարյուր հազարանոց բանակի դեմ:1878թ ռուսները Սոֆիյա:
- Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։Պտերազմում հաղթանակին հասնելու համար վճռական գործողություններ ատարեցին ռուսական զորքերը:Նրանց առջև դրված էր մի խնդիր որ շեշտակի առջանար արևմտյան հայաստանի:Հիմնական հարվածող ոիժը գենեռալ Լոռու Մելիքյան հրամանատրությամբ էր:
- Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։ Երևանյան ջոկատը ապրիի 30-ին գրավում է Բայազետը, ապա նաև Դիադինն ու Ալկաշը։ Հաղթական կռիվներ մղելով թուրքական զորքերի դեմ ՝ Տեր Ղուկասովի ջոկատը ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով հունիսին նահանջի հրաման է ստանում։ Հայ գեներալը նահանջում է մեծ վարպետությամբ՝ միաժամանակ փրկելով թուրքերի ճիրաններում հայտնված բազմահազար հայ գաղթականների։
- Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով, պաշարում է Բայազետի բերդը:Ավելի քան 10 հազար հոգուց բաղկացած թուրքական զորքերը կատաղի գրոհում են բերդի վրա, բայց գրավել չեն կարողանում:Գտնվելով թշնամու օղակում, անհավասար մարտեր մղելով հակառակորդի դեմ՝ Բայազետի կայազորը, որի պետը կապիտան Ֆյոդոր Շտոկվիչն էր, սպառում է իր նյութական և ռազմական պաշարները:Միակ փրկությունը դրսի օգնությունն էր:Իրենց օրհասական դրության մասին Տեր-Ղուկասովին տեղեկացնելու մի քանի փորձեր մատնվում են անհաջողության:Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանը քրդական տարազով ծպտյալ անցնում է թշնամու օղակով և լուր հասցնում Տեր-Ղուկասովին:Երևանյան ջոկատը օգնության է հասնում և համառ մարտերից հետո ազատագրում Բայազետի կայազորին 23 օրվա պաշարումից:
- Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։Ռազմավարական ամրոցի գրավումը հետաձգվեց և աշնանը Հովանես Լազարևին:Լազարևի զորամասի վճռական գրոհը ավարտվում է հաղթանակով և կարսը գրավում է:Դրանից հետո էուրքական հրամանատարությունը չեր կարողանում դիմադրություն ցուցաբերել 1878թ կնքված զինադադարով թուրքիան ճանաչում է իր պարտությունը և ռուսները առանց կռվի մտնում են կարին:
- Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։Հայության լայն զանգվածներ իրենց եռանդուն մասնակցությունն են բերում պատերազմին:Նրանք զինվորագրվում են ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում:
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։
Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։Արևմտյան հայաստանում գրաված հողերը ռուսական դիվանագետները համարում էին հետամնաց և մեծ միջոցներ պահանջող տարածք:
- Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով:
- Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։16-րդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից:
- Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալու Հայաստանում:27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:
- Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։Ռուսաստանը կնքված պայմանագրին կետերը ամբողջությամբ համաձայնեցնել իրենց հետ,հակառակ դեպքում սպառնում էին պատերազմով:
- Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։Ամեն ուր խոսում էին Հայկական հարցի շուրջ և Հայաստանի ինքնավարության մասին:Առաջադրվեցին անկախ հայրենիքի հառավարիչների թեկնածուներ Ստեփան ասլանյան,Ալոռիս Մելիքով:
- Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։Ազգային գործիչ Գրիգոր Օտյանի առաջարկությամբ Եվրոպա մեկնող պատվիրակությունը գլխավորում է ողջ հայության շրջանում մեծ հեղինակություն վայելող Մկրտիչ Խրիմյանը:Պատվիրակության կազմում էին Մինաս Չերազը, Ստեփան Փափազյանը և Խորեն Նարբեյը:Հոգևոր գործիչ Խորեն Նարբեյին հանձնարարվում է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ռուսական արքունիքի հետ հայերի պահանջները համաձայնեցնելու համար:
- Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։Բեռլինի Վեհաժողովի նախորյակին մայիսի քասան հինգին կնքված անգլո թուրքական գաղտնի համաձայնագրով Մեծ բրիտանիան Թուրքիյից ստացավ Կիպռոս կղզին:
- Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։Բեռլինի վեհաժողովում ինքնավարության նախագիծը և այլ փասաթղթեր հանձնվում եմ վեց տերությունների պատվիրակներին:Ըստ նախագծի ռուսների գրաված այն մասը վերադարձվելու էր թուրքիային,Որտեղ ապրում էին 1,3մլն հայ որը պետքեր ստանար ինքնավարություն և կառավարվեր հայ նահանգապետի կողմից,սակայն մեծ տերությունների ներկայացուցիչներիը թույլ չտվեցին հայ պատվիրակներին մասնալցելու վեհաժողովին:
- Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։Հայաստանի ինքնավարության ծրագիրը մերժվում է: պայմանագրի վացունմեկ երեորդ հոդվածում պետքեր հայերի համար բարեփոխումներ անցկացնել և այդ բարեփոխումներին պետք էին միջամտեյն վեհաժողովի մասնակից մյուս տերությունները:Վերջիններիս հնարավորություն տալիս միջամտելու թուրքիայի ներքին գործերին:
- Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։Վեհաժողովի վորոշումները հիասթափասցրին հայերին:Խրիմյանը ու Չերազը բողոք ներկայասցրին մեծ տերություններին խիմյան Հայրիկը վեհաժողովը նմանեսցրեց հարսայի ճաշկերույթին,որին երկաթե շերեփներով ներկայասցրած մասնակիցները կարողանում էին տանել իրեց բաժինը:Բայց քանի որ ինքը միայն թղթե շերեփ ուներ այն մնաց հարիսայի մեջ և ինքը ստիպված էր ձեռնունայն վերադառնալ:Այդ դեպքից հետո հասկացան որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է հազմակերպեր սեփական ժողովրդի զինված ազատագրական պայքարը:
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։
Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի -8 ն ընկած ժամանակահատվածում։
