Մարդը որպես զբոսաշրջիկ

1․ Սխեմայի միջոցով պատկերել զբոսաշրջության հիմնական ձևերը։

2․ Նշել այն բոլոր նախադրյալները ու գործոնները, որոնք կնպաստեն Հայաստանում զբոսաշրջության, այս կամ այն ճյուղի զարգացմանը։

Նախադրյալներ՝

•Բնական պայմաններ և ռեսուրսներ

•Էժան ու որակյալ աշխատուժ

•Տնտեսական, քաղաքական

•Մշակութային և բարենպաստ պայմաններ

Գործոններ՝

•Պետական ծրագրեր

•Մասնավոր սեկտոր֊պետություն֊անհատներ համագործակցություն

•Զարգացող տնտեսական, կրթական, մշակութային ևն ոլորտներ

•Միջազգային, տարածաշրջանային, տեղական համագործակցություն և ծրագրեր

Նախադրյալներն ու գործոնները խիստ սահմանազատված չեն, քանի որ մեկ նախադրյալը կարող է մի պետության համար գործոն լինել մյուսի համար՝ նախադրյալ։ Բայց անհերքելի փաստ է, որ նախադրյալներն ու գործոնները ազդում են զբոսաշրջության թե զարգացման և թե չզարգանալու համար։ Նախադրյալների ու գործոնների մանրամասն վերլուծությունը պետք է ներառվի զբոսաշրջության զարգացման ռազմավարական ու մարտավարական պլանավորումների մեջ։

3․ Ներկայացնել, ըստ Ձեզ Հայաստանում  զբոսաշրջության ո՞ր ուղղություն է համարվում առաջնային, և ինչու՞։

Հայաստանում  զբոսաշրջության առաջնային ուղղություն է համարվում էկոտուրիզմը։ Հայաստանն առաձնանում է իր գեղեցիկ բնությամբ, անտառներով, լճերով, գետերով, կենդանական և բուսական աշխարհի բացառիկ բազմազանությամբ, և մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների համար: Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը և բնության հուշարձանները՝ յուրօրինակ են և էկոտուրիզմի տեսանկյունից ունեն զարգացման մեծ ներուժ: Էկոտուրիստի համար Հայաստանում ամենագրավիչ վայրերն են՝ «Արփի լիճ» ազգային պարկը և Արմաշի լճերը, Արփայի տարածքը, որտեղ ՀՀ կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին կարելի է տեսնել, Սոսու պետական արգելավայրը, որտեղ մի քանի դար կանգուն մնացած սոսիներ կան, «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, «Դիլիջան» ազգային պարկը, Արագածը: Մեր երկրում էկոզբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն գեղատեսիլ բնությունն ու համեղ սնունդը, այլ նաև յուրահատուկ և աշխարհի եզակի երկրներում հանդիպող կենսաբազմազանությունը։ Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանի բնությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել տուրիստների շրջանում, քանի որ այն վայրի բնությունը, որն ունի Հայաստանը, Եվրոպայի շատ երկրներ վաղուց չունեն: Այսինքն՝ մենք իսկապես ունենք մեծ հարստություն։ Նաև Գյուղական մշակույթով ու կենցաղով ենք հարուստ, և ազգային խոհանոցով երկիրը կարող է գրավել ցանկացած զբոսաշրջիկի։

Էկոտուրերը տարբերվում են նրանով, որ ցանոթացնում են զբոսաշրջիկներին ոչ թե տեսարժան վայրերի հետ, այլ Հայաստանի բնության հետ, առաջարկում են հանգստանալ գյուղական վայրերում – եզակի հանգստի գոտիներում բնության հետ հատուկ վերաբերմունքով, որտեղ օգտագործվում են միայն էկոլոգիապես մաքուր մթերքներ և ամենինչը բնական է և տնական:

Ակտիվ են զարգանում էկոտուրիզմի այնպիսի ենթատեսակները, ինչպիսին են սպորտայինը, արկածայինը և ակտիվը, որոնք ներառում են լեռներ բարձրանալը, երկարատև ոտքով զբոսանքները, հեծանվով ուղևորությունները և լեռնային գետերով թիավարությունը: Երկիրը ունի վեց կլիմայական գոտի, և դա այն դեպքում է՝ որ երկիրը բավականին փոքր է: Մեկ ճանապարհորդության ընթացքում զբոսաշջիկները կտեսնեն բոլորովին տարբեր ռելիեֆներ և լանդշաֆտներ, որը կարող է գրավել և զարմացնել զբոսաշրջիկներին։

Հայաստանում էկոտուրիզմը սկսել է աշխուժանալ վերջին տարիներին: Նշեմ նաև, որ 7 տարվա ընթացքում Հայաստան ժամանած էկոտուրիստների թիվը մի քանի հազարից հասել է կես միլիոնի։

Հետազոտական աշխատանք՝

4․Գրեք ՀՀ-ում որևէ բնակավայր, որը վերջին տարիներին ձեռք է բերել զբոսաշրջային կենտրոնի տիտղոս։  Նկարագրեք այդ զբոսաշրջային կենտրոնը, և նշել այն գործոնները, որը խթանել են այդ կենտրոնի ձևավորմանը։

Կառանձնացնեմ երեք բնակավայր, որոնք ՀՀ-ում հայտնի են, որպես էկոտուրիզմի զարգացման կենտրոն։

Ամբերդի ամրոց-համալիրը՝ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Ներկայումս գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս, Բյուրական գյուղից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք: Եվ կարող եմ ասել նաև, որ Արագածն էլ իր լեռանային սպորտաձևերի տեսակներով չի զիջում։ Ամբերդը X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմական հենակետերից: Երբ Պահլավունիների կողմից նշանակվում էին Հայոց Կաթողիկոսները, Ամբերդը դառնում է նրանց նստավայրը: 1026թ.-ին Վահրամ Պահլավունի իշխանը կառուցեց Վահրամաշեն եկեղեցին : Այս եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ և հասարակ է:Վահրամաշենը առաջին եկեղեցիներից է, որ խաչթևերի չորս անկյուններում ունի կրկնահարկ ավանդատներ: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրությունը: X-X դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի ավերակները, բաղնիքի շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին՝ Վահրամաշենը: Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ: Իսկ Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ:

Երկրորդը, ինձ համար Ջերմուկն է, որը իսկապես, հայկական հրաշքներից է։ Ջերմուկը առանց չափազանցության կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջային տնտեսության քարշակներից մեկը: Որպես առողջարանային զբոսաշրջության ուղղություն այն իր ենթակառուցվածքային զարգացվածությամբ առաջատար է և անփոխարինելի Հայաստանում։ Այն ունի թե կազդուրիչ օդ և թե ջրաբուժական հնարավորություններ։ Իր սեզոնայնությունը կարող է ընդգրկել գրեթե ողջ տարին: Ունի ներդրումներ բերելու և աճելու գրեթե անսպառ հնարավորություններ։ Տեղի օդանավակայանի վերազինումը և վերագործարկումը փոքր ավիացիայի համար, որը նույնիսկ Հայաստանի սուղ բյուջեի համար մեծ գումար չի պահանջում էականորեն կմեծացնի նրա գրավչությունը: Ջերմուկի առողջարանային տուրիզմի տարադրամ բերող թիրախային շուկաները կարող են լինել Ռուսաստանը, Արաբական երկրները, Իրանը, Հնդկաստանը և մասամբ էլ եվրոպական երկրները։ Այն կարող է զարգացնել նաև Վայոց ձորի, Սյունիքի ինչպես նաև Արցախի (հատկապես Քարվաճառի հատվածը նոր ենթակառուցվածքներ ստեղծելու դեպքում) պատմամշակութային տուրիզմը, գյուղատնտեսությունը և տնտեսության այլ ճյուղեր: Բայց այս ամենը կյանքի կոչելու համար այնտեղ նախ հանք չպետք է գործի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s