ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ

Миграция, эмиграция, иммиграция - что это и чем различаются?

Դասի հղումը։

1․ Ի՞նչ է տարաբնակեցումը: Ի՞նչ գործոններ են ազդում տարաբնակեցման վրա: Տարաբնակեցում է կոչվում որոշակի տարածքում բնակավայրերի տեղաբաշխումը։ Այն որոշակի տարածքում ձևավորված բնակավայրի ցանց է։ Իսկ լայն իմաստով, բնակչության ու բնակավայրերի տարածական կազմակերպման ձև է։ Բնական գործոններից տարաբնակեցման վրա առավել ազդեցություն են ունենում ռելիեֆը, ջրագրական ցանցը, հողակլիմայական պայմանները։ Տարաբնակեցման վրա ազդող հիմնական և որոշիչ գործոնը տնտեսականն է՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, սպասարկման ոլորտը։

2․ Ի՞նչ կապ եք տեսնում բնական միջավայրի, արտադրության և տարաբնակեցման միջև:Տարաբնակեցումը տարբեր մեծության և տիպի բնակավայրերի ցանցն է որևէ տարածքում։ Բնական պայմանների ազդեցությունը տարաբնակեցման վրա հանդիսանում է տվյալ տարածի յուրացնան համար հաշվի առնվող բնական պայմանները, որը կարող է լինել տարածքի թեքություն, ծովի մակարդակից ունեցած բարձրություն և հեռավորություն , ապարները և այլն։ Իսկ կապը արտադրության հետ հանդիսանում է տարաբնակեցման օրինաչափություններից մեկը։ Այլ կերպ ասած տարաբնակեցման գործում մեծ ազդեցություն են ունենում բնական պայմանները և արտադրությունը։

3․. Ամբողջ աշխարհում ի՞նչ չափանիշներ են ընդունված քաղաքների առանձնացման համար:

Քաղաքների խմբավորման հիմքում ընկած են քանակական հատկանիշները՝ մարդաշատություն, տարածք։ Օրինակ Չինաստանում քաղաք է համարվում այն բնակավայրը, որն ունի 20 000 և ավել բնակչություն։

Իսկ դասակարգման հիմքում՝ որակական հատկանիշները՝ գործառույթները, ծագումնաբանությունը, հատակագծային կառուցվածքն ու սոցիալ-ժողովրդական կառուցվածքը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s