Սասնա տան կենցաղը

Ներկայացնում եմ Սասունի քաղաքային կյանքի դրվագները, թե ինչ «մասնագիտություններ», գյուղական, քաղաքային զբաղմունքի ձևեր ու արհեստներ են հիշատակվում էպոսում։ Դավթին տարբեր կերպարներում կարելի է հանդիպել և իսկապես դա զարմանալի չէ, քանի որ հին ժամանակներում մարդիկ, կարելի է ասել միայն զբաղվում էին անասնապահությամբ։ Նաև ներկայացնում եմ Սասունի կենդանական աշխարհի ներկայացուցիչներին։ Սասնա տան «խոհանոցը» և ինչպես նաև Սասնո աշխարհի հացահատիկային բույսերը և բուսատեսակները։

Գլուխներն ազատելու համար Դավթին գառնարած են կարգում։ Պողպատե տրեխներ են հագցնում, պողպատե գավազան են ձեռքը տալիս։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի տարբերում, թե ո՞րն է գառը, ո՞րն է ուլը, աղվեսն ու նապաստակը, բոլորին քշում-բերում է, լցնում քարանձավը։ Երբ հորեղբայրը հաց է բերում, տեսնում է, որ փարախը լեփ-լեցուն է գազաններով։ Դավիթը գազաններին քշում-բերում է քաղաք։ Սասունցիները մորթում են նապաստակները, միսն ուտում, մորթում են աղվեսները և ձմռան համար մուշտակներ կարում։ Հետագայում Դավթին նախրապան են կարգում։ Սա էլ քշում, քաղաք է բերում արջեր, գայլեր, առյուծներ, վագրեր, ոչ ոք սիրտ չի անում գլուխը տնից դուրս հանել։ Դավիթը նետ ու աղեղ է պատրաստում և հրապուրվում թռչունների որսով։ Մտքովն էլ չի անցնում, թե տրորում է այն պառավի արտը, որին մի ժամանակ (ի դեպ ասեմ, որ Դավիթն այդ չգիտեր) սիրել է Մհերը։ Տեսնելով, որ իր արտը ոտնատակ է լինում, պառավը պատմում է Մհերի որսասարի մասին։ Դավիթը գնում է այնտեղ և տեսնում այդ վիթխարի որսասար-գազանանոցի անվթար մնացած շրջապարիսպը։ Դավթին շրջապատող մարդիկ առաջարկում են նրան կրակել որսի կենդանիների վրա։ Դավիթը զարմանում է. ինչպես կարելի է սպանել վանդակում փակվածին։ Հավասար մարտ է ուզում։

Էպոսում կա աշխատավոր մարդու նկատմամբ հատուկ պաշտամունք, և Սասնա դյուցազուններն ապրում են այդ գիտակցությամբ. Սասունի գյուղատնտեսության մեջ զգալի տեղ է զբաղեցնում նաև անասնապահությունը։ Այստեղ պահում էին կով, եզ, ոչխար, այծ, ձի, էշ, ջորի։ Սասունցիների համար ամենասիրելի կենդանին ոչխարն էր, որին մաքի էին ասում։ Սասունի ոչխարները սպիտակամազ էին և կակուղ բուրդ ունեին: Պահում էին նաև մեծ թվով այծ, որը ավելի շատ էր կաթ տալիս։ Նրանց բնավորության ժողովրդական բնույթը սրանով չի ավարտվում: Սասնա հերոսները, երբ ընկնում են կարիքի մեջ անմիջապես դիմում են որսորդությանը: Սանասարն ու Բաղդասարը, երբ հեռանում են Բաղդատից, իրենց հանապազօրյա հացը հոգում են որսի միջոցով: Ահերն իր հերթին յոթ տարի Սասունը կերակրում է որսի մսով, նա ուներ իր որսասարը, որը պարսպապատում է, մեջը լցնում է որսի տարբեր կենդանիներով: Պատանի Դավիթի սիրած զբաղմունքը ևս որսորդությունն է: Նա կորեկի արտում թռչնորսությամբ զբաղվելիս արտատեր պառավից պատահմամբ է իմանում հոր որսասարի մասին, պառավը նրան հուշում է հոր որսորդական զենքերի մասին, որոնք գտնվում են հորեղբոր մոտ: Իմանալով այդ մասին՝ Դավիթը հորեղբորից պահանջում է տալ իրեն Ահերի նետն ու աղեղը և ցույց տալ հոր որսասարը: Նա քանդում է հոր կառուցած պարիսպը որսասարի շուրջ’ համարելով, որ հայրը մեծ մեղք է գործել, որ կենդանիներին գերության է դատապարտել, ու իր հետ եկած մարդկանցից ոչ մեկին թույլ չի տալիս որս անել մինչև չի քանդում պարիսպները և ազատ արձակում գազաններին: Նա գտնում էր, որ որս պետք է անել ազնիվ ու հավասար պայմաններում։

Սասունը հարուստ էր անտառներով։ Սասունի անտառները ժամանակի ընթացքում մարդիկ անխնա կտրատում էին և օգտագործում իրենց կարիքների համար, հատկապես որպես վառելիք։ Անտառը շատ շուտ էր վերականգնվում և երբեք չէր զգացվում անտառանյութի պակաս։ Բացի անտառից, Սասունը հարուստ էր նաև խոտային բուսականությամբ, որտեղ աչքի էին ընկնում երեքնուկը և խավրծիլը։ Խավրծիլ բույսը ունի լայնատարած մեծ տերևներ և ուղղաձիգ երկար զոխ, որը վերջանում է մի փոքրիկ փնջով։ Սասունի լեռներում, հատկապես արևոտ մասերում աճում է կազը։ Կազը ունի գեղեցիկ մանքիշակագույն և դեղին ծաղիկներ, որոնք թաղված են փշերի ծոցում։ Այդ ծաղիկները համեղ կեր են ոչխարների համար։ Կազի խոշոր տեսակի թփերը այնքան մեծ են, որ երբեմն մի թուփը դառնում է մի շալակաբեռ։ Կազը կտրելու համար գործածում են մի հատոց կամ մի հաստ դանակ՝ կեռ ծայրով (տեղացիների լեզվով քշուշ)։ Կազը տալիս են հատկապես եզներին, որը ուժ է տալիս կենդանուն և գիրացնում։

Պտղատու ծառատեսակներից տարածված է ընկուզենին և պատահական չէ, որ Սասունում շատ տեղանունների հիմքում ընկած է ընկույզ բառը, օրինակ՝ Գելիեգուզան գյուղի անունը եթե քրդերենից թարգմանենք հայերեն, կստացվի ընկույզաձոր, ինչպես նաև Ընկույզնակ գյուղը, որի հիմքում ընկած է ընկույզ բառը։ Պտղատու ծառատեսակներից տարածված են թզենին, տանձենին, խնձորենին, ծիրանին, թթենին։ Սասունում աճում է նաև խաղող, որի մշակությամբ հայտնի է Ղանքի կամ Խիանքի շրջանը։ Լեռնային մասերում զբաղվում էին հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, որոնց մեջ աչքի էր ընկնում նաև գլգելը, որը հատուկ է Սասունին և մասամբ էլ Մուշին։ Առավել տաք շրջաններում զբաղվում էին բամբակագործությամբ։ Տարածված էր նաև շերամապահությունն ու այգեգործությունը։ Սասունում մշակում էին նաև կտավհատ, կանեփ, սիսեռ, կարտոֆիլ, շաղգամ և կաղամբ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s