Առցանց ուսուցում Քոլեջի առաջին կուրսի ուսանողների հայոց պատմություն առարկայի, մայիսի 11-15-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հայոց պատմություն>> առարկայի, մայիսի 11-15-ի հանձնարարություններ

 Թեմա
<<Հայ քաղաքական կյանքի վերելքը>>
<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

<<Հասարակական-քաղաքական հոսանքները>>

Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հասարակական-քաղաքական հոսանքները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

  1. XIX դարի 50-70- ական թթ․ հայ հասարակական-քաղաքական կյանքում հստակորեն ո՞ր երկու հեսանքները սկսեցին առանձնանալ։Առանձացել են պահպանողական ու ազատական հոսանքները։
  2. Ամփոփ ներկայացրե՛ք հայ պահպանողականների  հայացքները և ձգտումները։Պահպանողականները հայ ժողովրդի համար առաջնային խնդիր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը գրաբարյան հայերենի պահպանումը:
  3. Ներկայացրե՛ք մի քանի հայտնի հայ պահպանողականների։Ճանաչված են Գաբրիել վարդապետ Այվազովսկին, Մարկոս Աղաբեկյանը,  Ս. Պալասանյանը, Ա. Երիցյանը, գրող Ծերենցը և ուրիշներ։
  4. Ներկայացրե՛ք հայ արմատական պահպանողականների ձգտումները։Նրանք ձգտում էին գրաբարի պահպանմանը։
  5. Ըստ ձեզ, ինչու՞ էին հայ պահպանողականները, հայ ազատականների հայ հասարակությունը<<եվրոպականացնելու>> ձգտումները համարում վնասակար։
  6. Ամփոփ ներկայացրե՛ք հայ ազատականների հայացքները և ձգտումները։Հայ ազատականները ձգտում էին հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու։ Նրանք պնդում էին հրաժարվել գրաբարից և անցնել աշխարհաբարին։
  7. Ինչու՞ էին հայ ազատականները ձգտում եկեղեցու ազատականացմանը։Ձգտում էին վորովհետև հենց եկեղեցին էր նահապետական բարքերն ու բարոյականություն կրող հաստատությունը։
  8. Ըստ ազատականների, ի՞նչ է նշանակում <<ազգի ինքնորոշում>> եզրույթը։Ազգի ինքնորոշումը ազգի, իր սեփական կամքով, ապագան կերտելու հարցն էր։
  9. Ներկայացրե՛ք Ստեփանոս Նազարյանցի հայացքեները։Նա մեծ տեղ էր տալիս առաջադիմական ու լուսավորությանը:
  10. Ներկացացրե՛ք Ստեփան Ոսկանյանի, Գրիգոր Օտյանի և Նահապետ Ռուսինյանի հայացքները։Նրանք պոլսահայ վերնախավից և թոիրքական իշխանություններից պահանջում էին արևմտահայությանը շնորհել համհնդանուր ընտրական իրավունք,որի հասնելու համար նրանք ծավալեցին սահմանադրական շարժում;
  11. Ի՞նչ մեթոդով էին պայքարում Հարություն Սվաճյանը և Հակոբ Պարոնյանը հայ հասարակության մեջ առկա արատավոր երևույթների դեմ։Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, սուլթանական իշխանության կամակատար հայ մեծահարուստ ամիրայական դասին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն։
  12. Ներկայացրե՛ք այս շրջանի հայ հասարակական-քաղաքական կյանքի այլ ազատական գործիչներին և նրանց գործունեությունը։Միքայել Նալբանդյանը հանդես էր գալիս հայ ազգային արժեքները եվրոպական արժեքային համակարգին համահունչ դարձնելու և զարգացնելու գաղափարներով։

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․ Ինչու՞ էր հայության համար այսքան դժվար ժամանակաշրջանում հայ հասարակությունը բաժանվել մի քանի հոսանքների և արդյո՞ք դա ճիշտ էր։

Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։

unnamed

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s