<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմա՝ 1. <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>>։
- Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ղարաբաղյան շարժումը և ԼՂՀ-ի հռչակումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ինչու՞ Խորհրդային Ադրբեջանը 1988 թ․-ին որդեգրեց Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում և Բաքվում հայերի նկատմամբ բռնություններ և կոտորածներ կազմակերպելու քաղաքականությունը։ Ինչի՞ էր ձգտում դրանով Ադրբեջանը։Ադրբեջանը ձգտում էր բռնի ուժով հնազանդեցնել Արցախի բնակիչներին, և մաքրել հայերին այդ տարածքից։
- Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների նկատմամբ, ինչու՞ էին լուռ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները։Ադրբեջանի հետ լավ հարաբերություններն ավելի դուրեկան էին ԽՍՀՄ-ին։
- Ինչու՞ Ղարաբաղի հայությունը գնաց զինվորագրվելու և զինված պայքարի քաղաքականությանը։ Չկա՞ր այլ ելք։Ադրբեջանը ռազմական գործողություններ էր անցկացնում Արցախի դեմ։
- Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։Շուշիի ազատագրումը կարևոր հոգեբանական նշանակություն է ունեցել, ռազմական և ռազմավարական, քանի որ թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի հրետակոծությունները կանխել և Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից:
- Ռազմա-քաղաքական ինչպիսի՞ նշանակություն ուներ Լաչինի միջանցքի ազատագրումը։\
- Ի՞նչն է Արցախի համար <<Անվտանգության գոտին>>։Անվտանգության գոտի Լեռնային Ղարաբաղի այն շրջանները, որոնք 1921 թ. հուլիսի 5-ի դեկրետով անցել են Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն վերջինիս կողմից չեն ներառվել 1923 թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մեջ:
- Ինչու՞ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղի հարցը ձեռք բերեց այլ իրավա-քաղաքական բնույթ։ԽՍՀՄ-ի փլուզումով և Ադրբեջանի ու Հայաստանի անկախացումով հակամարտությունն ազգային-ազատագրական շարժման հատկանիշների հետ միասին միջազգային հանրության ընկալումով ձեռք բերեց նոր՝ միջպետական հակամարտության հատկանիշ։
- Ինչո՞վ են տարբերվում <<զինադադարը>> և <<հաշտությունը>>։Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է։Հաշտությունը ռազմական գործողությունների վերջնական դադարն է, խնդիրների լուծումը, երբ երկու պետությունները դառնում են ընկեր/բարեկամ։
- Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, փորձե՛ք լուծել Արցախյան խնդիրը, չառաջնորդվելով ազգային տրամադրություններով։ Օգտվե՛ք հայկական և ադրբեջանական դիրքորոշումներից։
Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), մինչև մայիսի 15-ը։
