Մեր գյուղը նախագիծ
Ճամբարային օրերին լավագույն նախագիծ կարող է լինել «Մեր գյուղը» նախագիծը: Անշուշտ, ունենք սովորողներ, ովքեր ապրում են գյուղում կամ այս կամ այն կերպ կապված են գյուղին:
Նպատակը` հայրենագիտական, աշխարհագիտական, ազգագրական, հնարավորություն ստեղծել ավելի մոտիկից ճանաչելու հայրենի գյուղը, նրա պատմությունը, մարդկանց, կենցաղը:
Ժամկետը` մայիսի 25-հունիսի 5:
Մասնակիցներ`Քոլեջի սովորողներ:
Բովանդակությունը`
Մեր գյուղի անվան ծագումնաբանությունը:
Մեր գյուղի պատմությունը:
Մեր գյուղի սահմանները:
Մեր գյուղի ավանդույթները:
Մեր գյուղի բարբառը:
Մեր գյուղի եկեղեցիները, խոնարհված եկեղեցիները:
Մեր գյուղի հին կամուրջը, նրա պատմությունը:
Մեր գյուղի մարդիկ:
Մեր գյուղի ամենատարեցը մարդը:
Մեր գյուղի ամենա-ամենաները (ամենակատակասերը, ամենախելառը, ամենաբոյովը, ամենաշատախոսը և այլք):
Նախագծի արդյունքը ակնկալվում է հարցազրույցների, ռադիոհաղորդումների, ֆիլմերի, ֆոտոշարերի տեսքով, որոնք նախագիծն իրականացնողները կտեղադրեն, բլոգներում, կրթահամալիրի կայքում և ենթակայքերում: