- Նախագծի նպատակը՝
Նախագծի նպատակն է ամառային ճամբարի ընթացքում մաթեմատիկական խնդիրներն էլ ավելի հետաքրքիր ու զվարճալի դարձնել ուսանողների համար։ - Ակնկալիքները՝
Հույս ունենք ուսանողներին կհետաքրքրի այս ամենը և նրանք սինուս կոսինուս լուծելու փոխարեն կլուծեն էլ ավելի հետաքրքիր, ուսուցողական խնդիրներ ու գլուխկոտրուկներ։
Բովանդակություն`
- Ճամբարային գործունեության ընթացքում մաթեմատիկական նախագծի մասնակիցները պատրաստում են հնարավորինս շատ պատկերներ տրված երկրաչափական պատկերներից: Առանձնացրել ենք Թանգրամը: Թանգրամը 7 երկրաչափական պատկերներից կազմված խաղ է:
- Մասնակիցները կարող են իրենք առաջարկել նոր պատկերներ տրված երկրաչափական պատկերներից:
- Մասնակիցները կարող են իրենք առաջարկել հետաքրքիր խնդիրներ:
Նախագծի արդյունքում՝հետաքրքիր պատումներ, վերլուծություններ և կատարված աշխատանքների ամփոփում:
- Առաջադրանքները կլինեն մոտավորապես այսպիսին՝

Օրինակ`Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս։ Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար։ Ինչպե՞ս բացատրել։