Նկարները, քանդակները, ֆիլմերը արվեստի միայն ֆիզիկական դրսևորումներն են. ամենաիրական արվեստը ներսում է։

Նախագծի նպատակը.
Նկարների, խճապատկերների, կոլաժների, կարճ տեսաֆիլմերի կամ լուսանկարների տեսքով ներկայացնել սեփական հոգևիճակը, արթնացնել ներսում ապրող արվեստը։
Մասնակիցներ.
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսանողներ, ցանկացողներ
Ժամանակահատված.
Մայիսի 25-ից մինչև հունիսի 5-ը
Նախագծի ընթացքը.
- Մասնակիցները պետք է կատարեն առաջադրանքները, առաջարկվող թեմաներից ընտրեն իրենց նախնտրելին
- Կատարել նմանակումներ,նկարել կամ կոլաժներ պատրաստել ընտրած թեմաներով
- Հրատարակել բլոգում