Նախագծի ամփոփ նկարագրություն.
«Մայիսյան Հայաստան» նախագիծը նախատեսված է քոլեջի ուսանողների և այլ ցանկացողների համար: Քանի որ ինչպես գիտենք մայիս ամիսը Հայաստանում ասոցացվում է հաղթանակների ու հաջողությունների հետ, մենք փորձել ենք ստեղծել մի նախագիծ, որը իր մեջ կամփոփի այդ հաջողությունները։ Ուսանողների կատարած առաջադրանքները հնարավորություն կտան ամբողջությամբ բացահայտելու մայիս ամիսը, մեր ձեռքբերումները, որոնք կապված են այդ ամսվա հետ:

Նախագծի նպատակն է.
Հնարավորություն տալ սովորողներին անձամբ ճանաչել և ծանոթանալ բոլոր ժամանակների Մայիսյան Հայաստանի այն իրադարձություններին, որոնք Հայաստանի համար եղել են հաղթական: Մի նախագծի շուրջ ամփոփել մի շարք կարևորագույն իրադարձություններ և բախտորոշ հաղթանակներ։
Նախագծի ընթացքը.
- Յուրաքանչյուր սովորող պետք է ընտրի և ներկայացնի ըստ իրեն՝ մի հաղթանակ, որը բախտորոշ եղավ հայության համար (մայիսին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները՝ Ավարայր, Շուշիի ազատագրում, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի ճակատամարտեր, ՀՀ առաջին հանրապետության հռչակում, Հայրենական պատերազմում տարած հաղթանակի և այլն):
- Հավաքել տարատեսակ, հետաքրքիր նյութեր՝ ընտրված թեմայի շուրջ:
- Նյութերը պատրաստելու, հավաքելու համար, օգտվել համացանցից, գրքերից և օգտագործել միայն հավաստի տեղեկություններ։
- Ցանկության դեպքում՝ պատրաստել տեսաֆիլմեր, որտեղ կներկայացվեն ընտրված թեմայի շուրջ հավաքագրված տեղեկությունները։
- Կազմել մեկ ընդհանուր նյութ, տեղադրել բլոգում: