Բնական ռեսուրսներ և բնական պայմաններ Էմանուել Ագջոյան
Առանձնացվում է երկու խումբ.Առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց , Օր․՝ ծառ, քար, նաֆթ
,Երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա:
Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ: Չսպառվող ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության, քամու էներգիան:Մնացած բոլոր ռեսուրսները սպառվող են:
Կարևոր նշանակություն ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման: Առանձնացնում են ռեսուրսների հետևյալ խմբերը`· Հանքային (հանածո)· Ջրային· Հողային· Կենսաբանական· Կլիմայական
Մի ուրիշ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարինելիի և անփոխարինելիի: Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: Բայց բավական շատ են բնական ռեսուրսների այն տեսակները, որոնք կարելի է փոխարինել այլ բնական ռեսուրսներով կամ արհեստական նյութերով:
Փոխարինելի ռեսուրսներից են մետաղը, փայտանյութը, բնական կաշին ու մորթին, բնական թելերը: