«Մէլշու»ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. « Մէլշու» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ:

2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. Ընկերության ֆիրմային անվանումն է`

հայերեն լրիվ՝ «Մելշու» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

կրճատ՝ «Մելշու» ՍՊԸ

ռուսերեն լրիվ՝ Общество с Ограниченной Ответственностью «Мэлшу»

կրճատ՝ ՕՕՕ «Мэлшу»

անգլերեն լրիվ՝ «Melshu» LIMITED LIABILITY COMPANY

կրճատ՝ «Melshu» LLC

4. Ընկերության գտնվելու վայրն է` Հայաստան,Երևան——————————————————————————————————————————————

ԵՐԵՎԱՆ-2020 թ.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու պահից:

6. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաև երրորդ անձանց: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք՝ ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք:

7. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:

8. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս:

9. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:

10. ԸՆկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության մասին՝ գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ.

11. Ընկերության մասնակիցները պարտավոր են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանած կարգի համաձայն կատարել ներդրումներ ընկերության կանոնադրական կապիտալում:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆԿԱՊԻՏԱԼԸ

12. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 300.000դրամ դրամ, որը բաժանված է 3 բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 100.000 դրամ:

13. Ընկերության բոլոր 3 բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են սույն կանոնադրության հավելվածում նշված մասնակիցներին:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

14. Ընկերության կառավարման մարմիններն են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և ընկերության գործադիր մարմինը` տնօրենը:

15. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

16. Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան վեց ամիս անց: Ընկերությունն իր գործունեության տարեկան արդյունքները հաստատելու նպատակով պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողով:

17. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկետով: Տնօրենն իրավունք ունի առանց լիազորագրի գործարք կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 %-ը:

«Մէլշու» ՍՊԸ կանոնադրության հավելված   «Մէլշու» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ   մասնակիցների ցուցակ   1. Մերի Հովեյան 100.000դրամ 33.3 % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)   անձն. —————————— տրվ. «——» «———————————-» 2020 թ. ——— -ի կողմից,   Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» 2020 թ. ——————— ————— տ/բաժնի կողմից   Բնակության (գտնվելու) վայրը Էջմիածին 2. Էլմիրա Բասմարջյան 100.000դրամ 33.3 % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)   անձն. —————————— տրվ. «——» «———————————-» 2020. ——— -ի կողմից,   Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից   Բնակության (գտնվելու) վայրը Երևան 3. Շուշանիկ Ներսիսյան 100.000դրամ 33.3 % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)   անձն. —————————— տրվ. «——» «———————————-» 2020 թ. ——— -ի կողմից,   Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից   Բնակության (գտնվելու) վայրը Էջմիածին  
                                                                 Հավելված 2 ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի
«Մէլշու» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության   հիմնադրի որոշում թիվ 1   (կազմված է «——» «—————————-» 20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)   ք. ԵՐԵՎԱՆ «———»«—————————-» 20 թ.    Ես «Մէլշու» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Մերի Հովեյանս միանձնյա որոշեցի`   1. հիմնադրել «Մէլշու» անվանումով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը,   2. ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 300.000 դրամ, 3. հաստատել «Մէլշու»
ՍՊԸ կանոնադրությունը, 4. ընկերության տնօրեն հաստատել Շուշանիկ Ներսիսյան -ին անձ.———— տրվ.
«——» «—————————» 20 թ. ——— -ի կողմից, հասցե` ———————————————————————————————————, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով:   Ընկերության հիմնադիր` Մերի Հովեյան
                 Հավելված 3 ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի
«Մէլշու» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի   ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ թիվ 1   (կազմված է «——» «—————————-» 20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)   ք. ԵՐԵՎԱՆ «———»«—————————-» 20 թ.    Մասնակցեցին ընկերության հիմնադիրները 1. Մերի Հովեյան2. Էլմիրա Բասմարջյան 3. Շուշանիկ Ներսիսյան  Քվեարկությամբ հիմնադիր ժողովը որոշեց (միաձայն) Ժողովի նախագահ ընտրել Մերի Հովեյանին, քարտուղար` Էլմիրա Բասմարջյան Օրակարգ` 1. ընկերության կանոնադրության հաստատում  2. ընկերության տնօրենի հաստատում  Շուշանիկ Ներսիսյանը առաջարկեց քվեարկության դնել հիմնադիր ժողովի օրակարգի հարցերը «Մէլշու» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովը բաց քվեարկությամբ միաձայն որոշեց՝   1. հիմնադրել «Մէլշու» անվանումով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը,   2. ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 300.000 դրամ, որը բաժանված է 3բաժնեմասերի, յուրաքանչյուրը 100.000 դրամ անվանական արժեքով, 3. հաստատել ընկերության մասնակիցների ցանկը և նրանց ունեցած բաժնեմասերի չափը, 1. 33.3 % 2. 33.3 % 3. 33.3% 4. հաստատել «Մէլշու» ՍՊԸ կանոնադրությունը, 5. ընկերության տնօրեն հաստատել Շուշանիկ Ներսիսյանին -ին, անձ.————————— տրվ. «——» «—————————» —— թ. ——— -ի կողմից, հասցե` ———————————————————————————————————, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով:   Ժողովի նախագահ` Մերի Հովեյան Ժողովի քարտուղար` Էլմիրա Բասմարջյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s