1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը
Ծննդյան և այլ ուրախ առիթների համար նախատեսված տորթեր
2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում
Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը
• մատակարարների իշխանություն
Պատրաստվող տորթերի հումքն արտադրվում է ՀՀ-ում: Որոշ դեպքերում իրականացվում է հումքի ներմուծում ՌԴ-ից: Հումքը չի պարունակում այլ արհեստական հավելա-նյութեր:
• գնորդների իշխանություն
սկզբնական շրջանում գնորդների պակաս կլինի,սակայն գնի մատչելիության շնորհիվ ժամանակի ընթացքում գնորդները կավելանան։
• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ
Այս պահին նույնպես վտանգ կա քանի որ գործում միշտ աշխատանք և մրցակիցներ կան,սակայն լավ որակի շնորհիվ գնորդների մեծամասնությանը տարբերություն չի լինի որ ապրանքանիշից են օգտվում։
• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ
Այժմ նույնպես կա մրցակիցներ,իսկ նորերի հայտնվելու դեպքում կաշխատենք ավելի մատչելի և որակով ապրանք արտադրել,որպեսզի մրցակիցները խնդիրներ չլինեն մեզ համար։
• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն
Հիմնական մրցակցությունն այստեղ կարող է դրսևորվել գին/որակ հարաբերակցության առումով:
3.Գտնվելու վայրը՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Սեբաստիա 144:
4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/
5 W Շերրինգտոնի մեթոդը
• Who
Ո՞վ է նպատակային սպառողը. կրթահամալիրի սովորողների ընտանիքները, դասավանդողները, Մալաթիա-Սեբաստիա համայնքի և հարակից համայնքների բնակչությունը:
• Why
Ինչու՞ է սպառողը գնում ապրանքը. էկոլոգիապես մաքուր է, առողջարար և տեղական արտադրու-թյան:
• What
Տոնական արարողությունների անբաժանելի մասնիկ
• When
Ընտանեկան, ընկերական տոնակատարություններ, հավաքույթներ
• Where
Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված տորթերի արտադրամասից
5.սարքաորումների և կահույքների գումար,նախահաշիվ
Սարքավորումներ
Հարիչներ՝ 4 հատ, յուրաքանչյուրը՝ 150,000 դր., ընդամենը՝ 600,000 դր.։
Գազօջախներ՝ 3 հատ, յուրաքանչյուրը՝ 300,000 դր., ընդամենը՝ 900,000 դր.։ Սառնարաններ, 2 հատ, մեծ, ապակե դռներով, յուրաքանչյուրը՝ 250,000 դր., ընդամենը՝ 500,000 դր.։
Միկրոալիքային վառարաններ՝ 2 հատ, յուրաքանչյուրը՝ 70,000, ընդամենը՝ 140,000 դր.։
Սարքավորումների ընդհանուր գումարը՝ 2,140,000 դր.։
6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը
· Մրցակիցների մոտավոր թիվը՝ 10:
Խոշոր մրցակիցներ՝ Laki dessert art studio, Agnes cakes, Queen cakes, SAS sweet:
Միջին մրցակիցներն ավելին են, քան խոշոր մրցակիցները:
· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:
Ունենք և՛ խոշոր, և՛ միջին մրցակիցներ:
· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
Մրցակից ընկերությունների հիմնական նմանություններն են.
- Նրանց արտադրանքը գործարանային պայմաններում ստեղծման արդյունք է:
- Նրանց արտադրանքներից շատերի բաղադրության մեջ պարունակվում են արհեստական նյութեր:
· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
Մեր արտադրանքն ու մեր մրցակիցների արտադրանքներն ունեն նման հատկանիշներ: Օրինակ, նրանցից շատերը կիրառում են բնական բաղադրիչներ, նրանց տորթերը, ինչպես և մերը, չեն պարու-նակում կոնսերվանտներ, ինչն էլ նրանց դարձնում է մրցունակ մեր ընկերության նկատմամբ:
7.Վաճառքի միջին գինը ՝ 1կտոր տորթը՝ 300 ՀՀ դրամ: