Կիլիկիան Հայաստանը
Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայ ժողովուրդը Կիլիկիայում կերտեց նոր պետականություն։Պետությունը ապրել է զարգացման երկու փուլ մեծ իշխանապետության 1080-1198թթ. և թագավորության 1198-1375թթ.։Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում նրա հարավում գտնվում է Միջ երկրական ծովը,իսկ հյուսիսում հայկական Տավրոս լեռնաշղթան։Նրա կենտրոնական հատվածով հոսում են Հայկական լեռնաշխարհից Ջեյհան,Սարոս գետերը սկիզբ առած գետերը։Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք մասի Լեռնային Կիլիկիա,Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։Հայերի մոտ Կիլիկիան հայտնի է եղել Սիսուան անունով։Հիմնական բնակիչները հայերն էին,ասորիները,հրեաները և հույները 10_րդ դարում Կիլիկիայում հայ բնակչությունը այնքան է ստվարացել ,որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունի այնտեղ ստեղծել է հայկական նոր Եպիսկոպոսությունները։1042-1080թթ_ին դաշտային Կիլիկիայի կառավարիչը կայսրության նշանակած Վասպուրականի իշխաններից Ապլղարիպ Արծրունին էր։12_րդ դարի սկզբին հայկական իշխանությունների շատերն կործանվել են խաչակիր ասպետների ձեռքով։
Վանի համահայկական թագավորությունը
Արարատյան դաշտում և դեպի արևմուտք մինչև Տայք ընկած շրջաններում,սևանա լճի ավաղանում,Սյունիքում տարածվում էր Եթիունիան համադաշնությունը։Նրա բարձր մակարդակի մասին են վկայում Լճաշենի պեղումներից հայտնաբերված բացառիկ նյութերը այսինքն զենք ու զրահ ,կենցաղի առարկաներ,արձանիկներ և զարդեր։Դա Հայկազուների Արարատյան թագավորությունն էր իր համադաշնությամբ։Լեռնաշխարհի հյուսիս արևմտյան շրջաններում ուրվագծվում է Դիաուխիի այսինքն Տայքի շուրջ կազմավորված մյուս համադաշնությունը։3_րդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում Վանի շուրջը,որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը։Ք.Ա. 830_ական թվականներին Տուշպա մայրաքաղաքն հիմնադրում է Սարդուրի առաջինը։Նա իրեն կոչում է Նաիյրի երկրի արքա և ներկայանում մեծ արքա,հզոր արքա և արքաների արքան տիտղոսաշարով։Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու,իսկ տեղական արձանագրություններում Նաիյրի և Բիայնիլի։Այն կապվում է Վանի անվան հետ դրա համարել հայտնի է որպես Վանի թաքավորություն։Աստվածաշնչում այն հիշատակվում է Արարատյան թագավորություն անվամբ ։Նայիրի,Ուրարտու,Բիայնիլի և Արարատ անուններից բացի կա նաև կուտական երկիր անվանումը։