Ֆուտբոլի մասին

Ֆուտբոլ  մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է Հյուսիսային Կորեայում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական։Ռեալ Մադրիդ ՖԱ-ի խաղադաշտը՝ 105×70 մ

Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է Հյուսիսային Կորեայում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական։Ռեալ Մադրիդ ՖԱ-ի խաղադաշտը՝ 105×70 մ

Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։

Հիմնական կանոններ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին։
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի։
  • Խաղացողներին արգելվում է կոշիկներում կամ կոշիկների վրա կրել մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ։
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև15-րոպեանոց դադար է։
  • Խաղին մասնակցում են երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։

Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։

Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։

Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ — Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե ​​լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

Խաղացողներ

Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական, այսինքն դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն միայն երեք անգամ մի խաղի ընթացքում։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են՝

  • Դարպասապահ — պաշտպանում է դարպասը
  • Պաշտպաններ — խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին և գործում են իրենց կիսադաշտում։ Լինում են՝
  • Աջ պաշտպաններ — գործում են աջ թևում
  • Ձախ պաշտպաններ — գործում են ձախ թևում
  • Կենտրոնական պաշտպաններ — գործում են կենտրոնում
  • Ունիվերսալ պաշտպաններ — կարող են գործել բոլոր դիրքերում
  • Կիսապաշտպաններ — Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակ, կախված խաղից՝ կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում։ Լինում են՝
  • Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ — Կատարում են հարձակվողական ֆունկցիա
  • Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ — Կատարում են պաշտպանական ֆունկցիա
  • Ունիվերսալ կիսապաշտպաններ — Կատարում են և՛ պաշտպանական, և՛ հարձակվողական ֆունկցիա
  • Հարձակվողներ — Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասին, գործում են հակառակորդի կիսադաշտում։ Լինում են՝
  • Կենտրոնական հարձակվողներ — Գործում են կենտրոնում, նպատակը՝ գրավել հակառակորդի դարպասը
  • Եզրային հարձակվողներ կամ վինգերներ — Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
  • Հետ քաշված հարձակվողներ — Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը՝ փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին։

Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s