Այս գրքի մասին հակասական կարծիքներ էի լսել, որոշեցի կարդամ, տեսնեմ` սա ինչ է։ Ասեմ, որ հավանել եմ ու ներքևում գրում եմ, թե ինչ էր էս գիրքը փորձում հասկացնել.
Անհրաժեշտ է ունենալ առողջ արժեքներ` ինչու՞ եմ այսինչ բանը համարում հաղթանակ/պարտություն: Ի՞նչ սկզբունքով եմ գնահատում ինքս ինձ: Ի՞նչ չափանիշով եմ դատում ինձ ու ինձ շրջապատողներին: Այս մակարդակին հասնելը շատ դժվար է, որովհետև ավելի հեշտ է ապրել, երբ ինքդ քեզ նման հարցեր չես տալիս:
Կյանքը շատ բարդ է, որպեսզի հնարավոր լինի մեկ ընդգրկուն գաղափարախոսության մեջ խցկվել:
Կուսակցությունը դարձել է մարդկային գաղափարախոսությունների, հույսերի և երկրի հետ կապված երազանքների հարթակը:
Եթե ոչինչ չենք մերժում (գուցե չցանկանալով, որ մեզ էլ մերժեն), ուրեմն զուրկ ենք ինքնությունից: Ազնիվ լինելու համար պետք է կարողանանք լսել դիմացինին ու «ոչ» ասել:
Միևնույն միջադեպը կարող է որակվել լավ կամ վատ` կախված մեր դիտանկյունից: Մենք անընդհա´տ ենք ընտրություն կատարում` գիտակցելով կամ անգիտակցաբար:
Մեր «իմացածի» զգալի մասը մեր ուղեղի բնական անճշտությունների և կողմնակալության արդյունքն է: Մեր արժեքների զգալի մասը այնպիսի դեպքերի հետևանքն է, որոնք չեն տարածվում ամբողջ աշխարհի վրա:
Պարկիսոնի օրենք. «Եթե որևէ գործի համար հատկացված է այսքան ժամ, այդ գործն այդքան ժամում էլ կարվի»:
Էմոցիոնալ և ինտուիցիոն և ոչ թե բանական որոշումները գրեթե միշտ սխալ են լինում: Պետք չէ զգացմունքները չափազանց լուրջ ընդունել:
Մրցակցությունն ու ձախողումն իրականում օգտակար են և նույնիսկ անհրաժեշտ` խելացի, հաջողակ, հասուն մարդ ձևավորելու ճանապարհին:
Իրականում սեփական արժեքը գնահատող մարդը կարողանում է շիտակ նայել սեփական թերություններին, այլ ոչ թե անընդհատ խոսում իր անթերի լինելու մասին:
Եթե բոլորը բացառիկ լինեն, բացառիկը կկորցնի իր իմաստը: Հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ մարդը գիտակցում է, որ իրականում կատարյալ չէ, ինքնակատարելագործման շատ տեղ ունի, իսկ արդեն գրանցված արդյունքներն էլ շատ համեստ են:
Երբ դու երիտասարդ ես, ամեն ինչ նոր է ու հուզիչ: Այս պատճառով ամեն քայլափոխի բորբոքվում ես: Տարիներ անց նկատում ես, որ այլևս չկան նրանք, որոնց կարծիքը մեզ համար կարևոր էր մի ժամանակ:
Ճանճից փիղ սարքող, մանրուքների վրա նյարդայնացող մարդկանց ցավն այն է, որ նրանք մտահոգության ավելի կարևոր առարկա չունեն:
Սթրեսը, նևրոզն ու դեպրեսիան վերջին 30 տարում կտրուկ աճել են, չնայած բոլորը LED էկրանով հեռուստացույց ունեն: Մեր ճգնաժամն այլևս նյութական չէ, այն հոգևոր է:
Մարդիկ ձգտում են ապրել առանց խնդիրների, բայց խնդիրները մշտնջենական են: Խնդիրը լուծել. ահա որն է երջանկության հասնելու ուղին: Իրական երջանկությունը գալիս է այն պահին, երբ դու գտնում ես հենց այն խնդիրը, որն ուզում ես ունենալ և լուծել: