Երբ հայրենի տան մասին խոսք է բացվում, մտաբերում եմ մի դեպք,որ հիշողությանս մեջ մանկությունից վառ մնացել է։
Մեր տունը գյուղի ծայրին էր, առավոտս սկսվում էր խոհանոցից եկող մայրիկիս պատրաստած համեղ ուտեստների հոտերից։ Արթնանում էի, լվացվում համբուրում մայրիկիս և անցնում նախաճաշելու։
Մի օր մայրս վատառողջ էր, իհարկե, նա ամեն կերպ փորձում էր դա թաքցնել, բայց ես հասկանում էի։ Օրվա մեջ օգնում էի նրան տնային գործերով և մենակ չէի թողնում՝ անընդհատ հարցնելով նրա որպիսության մասին։ Երեկոյան մայրս արդեն վատ էր, բարձր ճնշում ուներ, ես նրան դեղ տվեցի և արագ դուրս թռա տնից՝ օգնություն հայցելու։ Թափառում էի տնից տուն, բոլորն անտարբեր էին, ոմանք անգամ լսել չէին ցանկանում ։
Հուսախափ եղած՝ տուն էի վերադառնում, երբ հանկարծ մի տղամարդու տեսա դեղատուփը ձեռքին։
Երևի բժիշկ է,- մտածեցի ես։
Ուզում էի մոտենալ նրան, սակայն նա, ինձ տեսնելով, առաջինը մոտեցավ հարցնելով․
-Ինչ ես անում այս մութ գիշերով դրսում մենակ ։
Ես պատմեցի իրողությունը, նա շատ լավ մարդ դուրս եկավ , պարզվեց որ բժիշկ չէ, իսկ դեղատուփի մեջ իր ամենաանհրաժեշտ իրերն էին և նրան տնից դուրս էին հանել տան վարձը ուշացնելու համար։ Միասին գնացինք մեր տուն, մորս վիճակը լավացել էր , սակայն նա քաղցած էր, բայց դեռ ի վիճակի չէր հաց պատրատելուն, ես ցանոթացրի մորս այդ տղամարդու հետ։ Հետո նա ինձ օգնեց հաց պատրաստել, միասին ընթրեցինք և որպես շնորհակալություն՝ խնդրեցինք, որ մեզ հետ մնա մինչև տուն կգտնի։
Անցավ որոշ ժամանակ, նա տուն գտավ քաղաքում, աշխատանք և պատրաստվում էր տեղափոխվել, բայց մեր հետ բաժանվել չեր կարողանում, դե մենք էլ արդեն կապվել էինք, նա առաջարկեց իր հետ տեղափոխվել, մայրս չմերժեց ։
Քաղաքում ամեն ինչ լավ դասավորվեց, մենք դարձանք ընտանիք, իսկ գյուղում մնացած մեր տուն մենք հաճախում էինք արձակուրդներին և վերապրում ամեն մի պահ։ Հենց դա էր ինձ համար հայրենի տունը։