Իմ գերդաստանը

Իմ գերդաստանը
Գերդաստանը մի նախահորից սերված մարդկանց խումբ է, որոնք իրար հետ կապված են արյունակցական կապերով: Մեծ եղեռնի օրերին իմ նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ Կարսից: Հանգրվանել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում՝ Մարտունի գյուղում: Պապիս ծնողներն են Մարտիրոսյան Ավետիս Նազարի և Երիցյան Հնազանդ Արշակի: Նրանք էլ ունեցել են յոթ զավակ՝չորս դուստր և երեք որդի: Որդիներն են՝ Անդրանիկը,Այվազը և Արամայիսը: Նրանք զբաղվել են անասնապահությամբ: Հիսունական թվականներին Արամայիս պապս եկել է Երևան և բնակություն հաստատել Կիլիկիա տաղամասում: Նա մասնագիտությամբ եռակցորդ է եղել: Ամուսնանալով տատիս՝ Լեռմիրա Ասլիբեկի Յավրյանի հետ՝ նոր ընտանիք են ստեղծել։ Տատս ծնունդով եղել է Վանաձորից: Նրանք ունեցել են երեք որդի՝ Սերգեյը, Արսենը, Արթուրը: Արսենն իմ հայրն է և ունի երկու որդի՝ ես և եղբայրս: Ինչպես տեսնում եք, Արամայիս եղբորս անունը պապիս անունն է, նրա անունով են կոչել: Ես՝ Գոռս, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» քոլեջի 1-ին կուրսում, իսկ եղբայրս՝ Արամայիսը, ավարտել է Ճարտարագիտական համալսարանի քոլեջը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s